Aurus Senat սեդանը արժե 18 միլիոն ռուբլի: Այս մասին հայտարարել է « Aurus » ընկերության գործադիր տնօրեն Ադիլ Շիրինովը վաճառքի առաջին սրահի բացման ժամանակ՝ հաղորդում է lenta.ru-ն:
Ռուսական ավտոմոբիլային ապրանքանիշի առաջին ցուցասրահը բացվել է «Մոսկվա սիթի»-ում օգոստոսի 23-ին: Այն կներկայացնի Aurus Senat S600 սեդանը և Aurus Senat Limousine-ը:
Բացի Շիրինովից, բացման արարողությանը մասնակցում էին արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը և ավտոմեքենայի դիլերի՝ «Պանավտո» ընկերության ղեկավար Կիրիլ Պավլովիչը: Ինչպես հայտնի դարձավ բացման մասին մամուլի ասուլիսին, Aurus-ը նախատեսում է մինչև 2024-2025 թվականները թողարկել հիբրիդային կամ ամբողջ էլեկտրական մեքենաներ:
Ասուլիսի ընթացքում Մանտուրովը բարձր է գնահատել Ռուսաստանի գվարդիայի կարիքների համար էլիտար ավտոզաք ստեղծելու գաղափարը: