Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող է աղոթել մինչև 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալէ տեղեկացնում է interfax-ը:
Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում էին, որ այն կոչվելու է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել է, որ մզկիթին շնորհվել է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ և հոգևոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից և մուսուլմանական այլ երկրներից:
Միաժամանակ Շալիում բացվել է Ղուրանի ուսումնասիրման դպրոց: