Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ այս պահին խոշոր հրդեհ է Խոսրովի անտառում։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ի խոսնակ Էդմոն Զարգարյանը ասաց, որ ահազանգ ունեն՝ Խոսրովի անտառում ծուխ է նկատվում, բայց դեռ հրշեջ փրկարարները տեղում չեն և չգիտեն՝ կոնկրետ անտառն է վառվում, թե՝ ոչ. «Ունենք տեղեկություն, որ մեծ ծավալով ծուխ է նկատվում»։