Ռուսաստանն Աբխազիայի հետ համաձայնագիր Է կնքել հանրապետության զինված ուժերի արդիականացման ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել Է Աբխազիայի իր պաշտոնակից Մերաբ Քիշմարիայի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
«Այսօր մենք կքննարկենք եւ համաձայնագիր կստորագրենք մեր ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման եւ Աբխազիայի զինված ուժերի սպառազինությունների արդիականացում իրականացնելու վերաբերյալ»,-ասել Է Շոյգուն, որից հետո նախարարներն ստորագրել են համաձայնագիրը:
Նա հիշեցրել Է, որ ՌԴ-ն եւ Աբխազիան ստեղծել են երկու պետությունների պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածք: