Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Երբ «Հանրապետականը» թնդում է. Իրականում ինչպես տրվեց հաղթանակը

Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 2:1 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»՝ հաստատուն քայլ կատարեց դեպի հեղինակավոր մրցաշարի խմբային փուլ: Պատմական մեծ հաջողությունը ավելի քան մոտ է, և բոլորս հավատում ենք, որ մեր թիմը կարող է ֆուտբոլային իրական տոն պարգևել:

Երեկ «Հանրապետական» մարզադաշտը թնդում էր: 90 րոպեների ընթացքում երկրպագուները առաջ էին մղում մեր չեմպիոնին, և հաղթանակը կայացավ: Նման որակի և իրադարձություններով հարուստ ֆուտբոլ «Հանրապետականում» վաղուց չէինք տեսել: Մեր թիմն առավելություն ուներ, սակայն պետք է ընդունենք, որ «Դյուդելանժը» ամենևին էլ հեշտ մրցակից չէ կամ, ինչպես ընդունված է ասել, պինդ թիմ է:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճիշտ էր կառուցել խաղը, և առաջին կեսում մեր առավելությունը նյութականացվեց: Մերոնք խփեցին տպավորիչ գոլը, ինչը ծնվեց կոմբինացիոն գործողության արդյունքում: Առաջին կեսում դաշտի տերերի խաղային մեխանիզմը արդյունավետ աշխատեց, սակայն երկրորդ կեսի միջնամասում հյուրերը հավասարեցրին ոչ միայն խաղը, այլև հաշիվը:

Փորձենք հասկանալ՝ որն էր դրա պատճառը: Կարծում ենք՝ երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ «Արարատ-Արմենիան» հարձակողական թիմ է և շատ ավելի հաջող և սուր է գործում մրցակցի կիսադաշտում: Մենք ունենք բարձրակարգ կիսապաշտպաններ և հարձակվողներ, որոնք լուրջ խնդիրներ են ստեղծում մրցակցի պաշտպանների համար: Երեկ գերազանց խաղ ցուցադրեցին Լիման Նասրինգը, Կոջոն, փոխարինման դուրս եկած Օգանան: Առաջին կեսում «Արարատ-Արմենիան» մեծ ուժեր վատնեց, և խաղի անկումը ուղղակի անխուսափելի էր: Պարզապես անհնար է 90 րոպե հարձակվել: Խաղային անկման ֆոնին մրցակիցը որոշակի առավելություն ստացավ, ինչը բնական էր: Խաղի ընդհանուր պատկերի վրա, կարծում ենք, ազդեց նաև պաշտպան Աջենտեն, որը չափից շատ էր կորցնում գնդակը և սխալ փոխանցումներ կատարում: Չտպավորեց նաև Պետրոս Ավետիսյանի խաղը, ինչի հետևանքով կենտրոնով զարգացող գրոհները այնքան էլ հաջող չէին ստացվում: Ավետիսյանին փոխարինած Արմեն Համբարձումյանը շատ ավելի լավ տպավորություն թողեց և նպաստեց, որ խաղավերջում թիմը կրկին առավելություն ստանա:

Իրավիճակին ճիշտ արձագանքեց Վարդան Մինասյանը, ում կատարած փոփոխությունների շնորհիվ էլ կայացավ հաղթանակը: Ասպարեզ դուրս եկած Օգանան, փայլուն աշխատանք կատարելով, ստեղծեց գոլային պահը, իսկ Իլյա Անտոնովը, որը ևս փոխարինման էր դուրս եկել, խփեց հաղթական գնդակը: Երկրորդ կեսում կար մտավախություն, որ կարող է կրկնվել «Սաբուրթալոյի» հետ երևանյան հանդիպման տխուր պատկերը: Ի տարբերություն Վրաստանի չեմպիոնի հետ հանդիպման՝ Մինասյանը հստակ և արդյունավետ կատարեց իր աշխատանքը: Պետք է փաստենք, որ խաղից խաղ «Արարատ-Արմենիան» ավելացնում է:

«Դժվար հանդիպում ստացվեց թե՛ մեզ և թե՛ մրցակցի համար։ Խաղի սցենարն այնպիսին էր, որ կարող էինք թե՛ մենք և թե՛ հյուրերը։ Այսօր ինձ գոհացրեց թիմի բնավորությունը, որը ցույց տվեցինք հանդիպման վերջնամասում: «Դյուդելանժը» Եվրոպա լիգայում մեր ամենաբարդ մրցակիցն է։ Կարող եմ համեմատել «Սաբուրթալոյի» հետ։ Արդեն ասել եմ, որ այս թիմերը խաղաոճերով նման են, բայց ի տարբերություն վրացական թիմի՝ «Դյուդելանժի» մոտ թիմային խաղն ավելի բարձր մակարդակի վրա է։ «Սաբուրթալոյում» կային ուժեղ ֆուտբոլիստներ, իսկ «Դյուդելանժում» թիմային խաղն ավելի լավն է։ Այսպիսի թիմերի դեմ ավելի բարդ է խաղալ։ Իսկապես, այս թիմն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել։ Նրանց մոտ խաղացվածությունը բարձր մակարդակի վրա է»,- խաղից հետո ասել է մեր թիմի գլխավոր մարզիչը։

Վերջինիս արտահայտած օբյեկտիվ շեշտադրումների հետ կարելի է համաձայնել: «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան կարծում է, որ գրանցված արդյունքը համապատասխանում է հանդիպման ընթացքին։ «Պարզ է, որ իմ թիմին չէի ասել՝ պարտվել։ Սա է այսօրվա խաղի արդյունքը։ Իմ թիմի համար շատ բարդ ստացվեց առաջին 15-30 րոպեն։ Պահեր եղան, որոնք չկարողացանք օգտագործել, նույնիսկ դեմ առ դեմ դուրս գալու ժամանակ։ Երկրորդ կեսում թիմն ավելի շատ էր վերահսկում գնդակի տեղաշարժը և լավ էր խաղում, սակայն վերջում բաց թողեցինք երկրորդ գոլը։ Դժվարությամբ, բայց կարծում եմ՝ այո, հաշիվն արտացոլում է հանդիպման ընթացքը»,- խաղից հետո ասաց Էմիլիո Ֆերերան։

«Հիմա բարդ է խոսել խմբային փուլ դուրս գալու հնարավորությունների մասին, սակայն մրցակիցը ևս չի կարող խոսել այդ մասին։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Արարատ-Արմենիայի» համար ևս բարդ հանդիպում էր։ Դիմակայությունն ավարտված չէ, և արտագնա խաղում 2-1 հաշիվն այնքան էլ վատ արդյունք չէ»,- ասել է Ֆերերան:

Նշենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում