Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Ի՞նչն է փոխել ձեր կարծիքը․ «Իմ քայլի» պատգամավորը հիշեցնում է Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անհամբեր սպասում էի, որ Ամուլսարի մասին արտահայտվի հանքը շահագործելու լիվենզիա տրամադրելու ժամանակ Վայոց Ձորի մարզպետ աշխատած, ներկայումս Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Դեմ է, լուրջ խնդիրներ է տեսնում: Իր իրավունքն է, ընդունում եմ ի գիտություն: Պարզապես ակամայից հիշեցի որպես Վայոց Ձորի մարզպետ պարոն Ղազարյանի հարցազրույցները, որտեղ վերջինս Ամուլսարի ծրագիրը համարում էր մի հիանալի պրոյեկտ, մի խոսքով` մի հրաշալի անձնավորություն: Ստորև մեջ եմ բերում պարոն Ղազարյանի` 2014թ. կարծիքից հատվածներ:

«Որպես տնտեսական նախագիծ Ամուլսարի հանքավայրի շահագործումը շատ մեծ է՝ իր բոլոր տնտեսական հնարավոր արդյունքներով՝ թե´ աշխատատեղերի ստեղծման, թե´ հարկերի վճարման առումով: Դեռ նախագիծն ամբողջությամբ չի իրականացվում, բայց մեր մարզի մի շարք համայնքներ՝ Սարավանը և Գնդեվազը, արդեն ստանում են մեծ չափի հողի վարձակալական գումարներ: Այսինքն՝ տնտեսական առումով այդ հանքավայրի շահագործումը շատ ձեռնտու է»:

«Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հանքավայրը շահագործող “ԳԵՈԹԻՄ” ընկերությունը ցուցաբերում է կորպորատիվ սոցիալական պատասխանատու վարքագիծ, և լրջությամբ ու ըստ էության է վերաբերվում բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ հանքավայրը շահագործելու ընթացքում: Ավելին, ժամանակի ընթացքում ընկերությունը վերանայել է բազմաթիվ ծրագրեր և մոտեցումներ, որոնք պայմանավորված են եղել հնչեցված անհանգստություններով»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, թե հանուն նոր աշխատատեղերի ստեղծման արժե կասկածի տակ դնել մարդկանց առողջություն ու շրջակա միջավայրի մաքրությունը, հատկապես այն պարագայում, որ Ամուլսարը շահագործելու հայտ ներկայացրած «Գեոթիմ» ՓԲԸ-ն ներկայացված նախագծում ռիսկերի գնահատում չի իրականացրել, պատասխանել է. «Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը, իբրև տնտեսական նախագիծ, բացառիկ է և արդյունավետ: Իրապես, այն հնարավորություն կստեղծի բազմաթիվ մարդկանց ունենալ կայուն և բարձր վարձատրվող աշխատանք: Ավելին, դեռևս հանքավայրը չի շահագործվում, սակայն “ԳԵՈԹԻՄ” ընկերության կողմից մեր մարզի Սարավան, Գնդեվազ և Ջերմուկ համայնքներում իրականացվում են մեծ ծավալի սոցիալական ծրագրեր, իսկ Գնդեվազ և Սարավան համայնքների բյուջեներ վճարվում են համայնքի բյուջեի եկամուտները բազմապատիկ անգամ գերազանցող հողի վարձակալական վճարներ: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական գործոններին, ապա դրանք պետք է կառավարվեն և նվազագույնի հասցվեն»:

Ի՞նչն է փոխել ձեր կարծիքը, հարգարժան պարոն Ղազարյան, բացի, իհարկե ձեր պաշտոնից և կառավարող քաղաքական մեծամասնությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում