ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը դեմ է Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելուն, քանի որ հանրաքվեի արդյունքներն էլ ինչ-որ մարդկանց դուր չեն գա.«Եթե կա հարց, որը դրվում է քվեարկության, կապ չունի ինչ հարց, լինելու են դժգոհ կողմեր, իսկ ինչու մենք չենք պատկերացնում, որ նորից լինելու է այն դիսկուրսը, որ հանրաքվեի արդյունքներն այն չեն, ինչ ուզում ենք: Ուզում եմ հասկանալ՝ կա՞ կառավարության նկատմամբ վստահություն, թե չկա վստահություն»: