Հարավկորեական SK Telecom շարժական օպերատորը դարձել Է աշխարհի առաջին ընկերությունը, որի 5G արագագործ ցանցի բաժանորդների թիվը գերազանցել Է 1 միլիոնը։
«Կորեան աշխարհում միակ երկիրն Է, որտեղ ամեն բան կա 5G ցանցի լիարժեք գործառման համար՝ տեխնոլոգիաներ, ենթակառուցվածք, ծառայություններ եւ հաճախորդներ: SK Telecom-ը կարող Է պարծենալ նրանով, որ 5G-ն օգտագործող իր բաժանորդների թիվը գերազանցել Է 5 միլիոնը»,-YTN հեռուստաալիքը մեջբերում Է ընկերության գործադիր նախագահ Յու Յոն Սանի հայտարարությունը։