Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Իշխանության պատասխանն արտահերթ ընտրության սցենարին

Ամուլսարի հարցը Հայաստանում վերաթարմացրել է խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ խոսակցությունները, որոնք հեղափոխությունից հետո շրջանառվել են մի քանի այլ փուլերում էլ՝ ընդհուպ դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրության: Նոր իշխանությունը կտրուկ է արտահայտվել այդ թեմայով, հավաստիացնելով, որ նոր խորհրդարանը աշխատելու է իր հնգամյա ժամկետը, և արտահերթ ընտրությունը բացառվում է: Այդուհանդերձ, իշխանությանը, թերևս, հարկ կլինի թեմային անդրադառնալ ևս մեկ անգամ, քանի որ Ամուլսարի հարցը դարձել է արտահերթ խորհրդարանի ընտրության սցենար քննարկելու նոր առիթ: Սցենարի հիմքում կամ առանցքում այն է, որ Ամուլսարի վերաբերյալ տեսակետը կբերի խորհրդարանական մեծամասնության ապամոնտաժման:

Բանն այն է, որ այդ մեծամասնության ներկայացուցիչներից շատերը բացահայտ դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: Բայց արդյոք այդ հարցը կդառնա՞ իշխանության խորհրդարանական մեծամասնության տարանջատման, պառակտման, սա առայժմ բավականին մշուշոտ հարց է: Իհարկե, թեման դարձել է այդ մեծամասնության ներկայացուցիչների միջև, իհարկե, քաղաքակիրթ, սիրալիր ու հարգարժան, բայց ընդհուպ հրապարակային բանավեճերի առիթ, մինչև անգամ միմյանց ուղղված նուրբ մեղադրանքներով և կսմիթներով: Ըստ երևույթին ժամանակն է, որ խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, Ամուլսարի վերաբերյալ դիրքորոշումից բացի, դիրքորոշում արտահայտեն նաև խորհրդարանի արտահերթ ընտրության հավանականության վերաբերյալ, եթե ոչ ուղղակի, ապա առնվազն զուգահեռ արտահայտվելով, թե ի՞նչ կանեն իրենց խորհրդարանական մանդատի հետ և կառավարության ու իշխող խմբակցության հետ ինչ փոխհարաբերության ռեժիմ կունենան, եթե վարչապետը իրագործի Ամուլսարի հանքը շահագործելու վերաբերյալ որոշումը:

Իհարկե, դեռ պարզ չէ անգամ, թե որն է վերջնական որոշումը, սակայն թեման դիտարկում ենք՝ ելնելով առայժմ հայտարարված շահագործում թույլ տալու մտադրություն-կանխավարկածից, քանի որ գործնականում նաև դրա վրա է կառուցվում արտահերթ ընտրության «կանխավարկածը»: Այդ «կանխավարկածը» կառուցում են քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնց մի մասը բացահայտ է հարում նախորդ իշխող համակարգի որոշակի թևի, իսկ մի մասն էլ առնվազն արտահերթ ընտրության հարցում ունի այդ թևի հետ ընդհանուր հետաքրքրություն, թեև իր քաղաքական «կրեդո» է սահմանել նախկին իշխանության կոշտ քննադատությունը: Այլ կերպ ասած, Ամուլսարի հարցի առիթով սկսել է շոշափվել Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած «կոնսենսուս մինուս մեկ» սցենարը, և այստեղ ակնառու է, որ արտահերթ ընտրության գործոնն այն գաղափարն է, որ կարող է միավորել գործնականում բոլոր քաղաքական ուժերին՝ իշխանությունից բացի: Եվ այստեղ հարցն այն է, որ, եթե տեսականում քաղաքական մյուս ուժերը կարող են միավորվել «կոնսենսուս մինուս մեկ» ռեժիմում՝ բացահայտ կամ անուղղակի, լռելյայն՝ խորհրդարանի արտահերթ ընտրության գործընթաց հասունացնելու նպատակի առանցքով, իշխանության ճամբարում կարող է ծավալվել հակառակ՝ տրոհման որոշակի գործընթաց կամ տրամադրություն:

Սա, իհարկե, ինքնին չի նշանակում իշխանության ձախողման անշեղ ընթացք, անգամ եթե արտահերթ ընտրության սցենարը ներկայիս առավելապես երևակայականից, այդուհանդերձ, մոտենա իրական-հավանականին: Ավելին, քաղաքական բաղադրիչների և շերտերի տեսանկյունից, անգամ այդ դեպքում գործող իշխանությունն ունի շոշափելի համեմատական առավելություն «կոնսենսուս մինուս մեկ» պայմանական դաշտի նկատմամբ, որովհետև նրանց ընդհանուր խաղի տիրույթում գերազանցապես մինչև արտահերթ ընտրությունն է, իսկ գործող իշխանությունը խաղի ավելի մեծ տիրույթ ունի հենց դրանից հետո ընկած տարածությունում, եթե, իհարկե, բանը հասնի դրան: Կհասնի, թե ոչ, կախված է գուցե նաև հանգամանքից, թե իշխանությունը Ամուլսարի շահագործման որոշում կայացնելու դեպքում ինչպե՞ս կիրագործի այդ որոշումը, այսպես ասած՝ ինչ գնով:

Դրանից կախված կլինի, թե կոնկրետ հարցում տարակարծությունն ինչպիսի դրսևորում կստանա խմբակցության ներսում ընդհանրապես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում