Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ. Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը թողնելուց հետո հրաժեշտի գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով իր բարեփոխումներին և հեռանալու դրդապատճառներին․

«Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի և աջակցության խոսքեր, սակայն այդքան բարձր գնահատականներ կատարածս աշխատանքին և այսպիսի մասսայական արձագանք ինքս չէի ակնկալում։

Այս ընթացքում տարբեր մարդկանց կողմից շատ է շահարկվում «բարեփոխումներ» հասկացությունը և կիրառվում այնպիսի համատեքստում ու խոսվում այնքան թեթևությամբ, կարծես դա ձեռքի մեկ շարժում է, որ մարդը, արթնանալով առավոտյան, կարող է անել կամ չանել։

Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական գործընթաց է, և բոլորս ապրում ենք համատարած բարեփոխումների և բարեփոխիչների իրականությունում։ Միգուցե իմ կարողությունների պակասով է պայմանավորված, որ ինձ թեթև չի տրվել, բայց համակարգի իրական բարեփոխումներ անելու համար պետք է կյանքդ նվիրես, չվախենաս ոչնչից, պատրաստ լինես կամայական սցենարի, պատրաստ լինես կռիվ տալու մինչև վերջ և անգամ զոհաբերելու ինքդ քեզ։ Այս պահին ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել ենք իրապես անշրջելի գործընթաց սկսել ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև ամբողջ բուհական համակարգի համար։ Մենք հսկայական ու տարիների ընթացքում կարծրացած սառցաբեկոր ենք փշուր-փշուր արել, և եթե անգամ այդ փշուրներից մեկը պետք է ինձ վնասի, ապա ես պատրաստ եմ, որովհետև, միևնույնն է, սառցաբեկորն արդեն չկա. ուսանողներն այլևս չեն հանդուրժելու մասնագիտության ու դասընթացի հետ կապ չունեցող դասախոսների գոյությունը լսարանում, 80 րոպեների անիմաստ վատնումը, ծնողների կամ սեփական քրտինքով վաստակած գումարի փոշիացումը։ Դժգոհություն արտահայտող նման մակարդակի դասախոսները, իհարկե, իմ բացակայությունից կօգտվեն և սեպտեմբերից մուտք կգործեն լսարան, սակայն, վստահ եմ, որ դա չի կարող հարատևել։

Ուրախ լինելով հանդերձ՝ շատ եմ ափսոսում նաև այն մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր և շոշափելի, ափսոսում եմ ամեն մի ծրագիր և համալսարանական նորույթ, որ գիշերուզօր աշխատանքի արդյունքում նախատեսել էինք գործարկել սեպտեմբերից։

Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր։ Սակայն, չեմ ուզում նաև, որ թիրախները ուղղվեն դեպի նախարարություն կամ նախարարին։ Չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։ Եվ հետևաբար, հարվածի տակ չդնելով նախարարությանը, ինքս ընդգծել եմ, որ եթե այդ նախկին փտած ու կատարելապես ձախողված համակարգում, որտեղ շատերը վճարում էին 5-10 հազար դոլար ու չէին էլ իմանում, թե ինչպես պաշտպանեցին, ատենախոսությունները գնում էին կրպակներից և փոխում տարեթվերը, մասնագիտական խորհուրդները մասսայաբար կաշառք էին վերցնում ու անգամ չէին լսում ատենախոսի ելույթը, սելեկտիվ կերպով միակ տուժողը ես պետք է լինեմ, որովհետև տեսական հատվածում թարգմանաբար օգտագործված նյութերի հղումներ են բացակայում, ապա այո՛, ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը։

Ի դեպ, այս առումով ևս ափսոսում եմ այն աշխատանքը, որ սկսել էինք համալսարանում, որի արդյունքում ամբողջովին մաքրվելու էին նախորդ համակարգին բնորոշ բոլոր նման արատները, և համալսարանականները կարողանալու էին մասսայաբար հրապարակումներ ունենալ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերում։ Այս առումով կրկին սկսել էի ինձնից և շարունակելու եմ այդ գործընթացը ամբողջ կյանքիս ընթացքում։ Սակայն, եթե նախկին դեգրադացված համակարգում առկա բոլոր խնդիրները գերակա են այն ամենին, ինչ անում ենք ներկայում և շարունակելու ենք զարգացնել ապագայում, ապա դա ևս տեսակետ է, որը պետք է հարգել։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ և մեծ հաղթանակ են համարում այս իրադարձությունը։

Իսկ մեր ՀՐԱՇՔ ուսանողներն ու շրջանավարտներն այնքա՜ն հզոր են, որ վերացնելու են կամայական նենգություն ու ստորություն. ես առավել քան վստահ եմ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում