Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ռոբերտ Քոչարյանի գործով

Վենետիկի հանձնաժողովը հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանին խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն, ինչի համար ՍԴ-ն դիմել էր հանձնաժողովին շաբաթներ առաջ: Վենետիկի այդ պատրաստակամության մասին հայտնել է ՍԴ ֆեյսբուքյան հաղորդագրությունը: ՍԴ-ն խորհրդատվության համար դիմել է նաև ՄԻԵԴ:

Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական մասնագիտական աջակցության պատրաստակամությունն, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն: Եթե այդ խորհրդատվությունը երկրորդ նախագահի համար դրական լինի, ապա դա կլինի շոշափելի հարված նրա գործում կառավարության քաղաքականությանը՝ մասնավորապես վարչապետին ենթակա իրավապահ կառույցների, գործը վարող քննչական մարմնի, իրավախորհրդատուների, ընդ որում լայն՝ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստով:

Եթե Վենետիկը տա դրական խորհրդատվություն՝ որ Ռոբերտ Քոչարյանը իր գործի հատկանիշով անձեռնմխելի է, ապա դրանից հետո Սահմանադրական դատարանի ուղղությամբ գործադիր իշխանության որևէ քայլ ինքնաբերաբար հայտնվելու է այդ խորհրդատվության ստվերում և ակնառու գնահատվելու է իբրև Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի վրա կատարվող ճնշում:

Դեռևս Վենետիկ և ՄԻԵԴ ՍԴ դիմումի մասին տեղեկատվության հրապարակման ժամանակ առիթ ենք ունեցել արձանագրելու, որ Հրայր Թովմասյանի այդ քայլը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի համար արվող քայլ է, որքան հենց Սահմանադրական դատարանի և դրանում իր դիրքի որոշակի իմունիտետ ձեռք բերելու: Քոչարյանի գործով խորհրդատվություն տրամադրելու Վենետիկի պատրաստակամությունն այդ իմաստով որոշակի իմունիտետային աջակցություն է ՍԴ ներկայիս ղեկավարությանը: Վենետիկը գործնականում ժամանակ է շահում Հրայր Թովմասյանի համար: Մյուս կողմից՝ գուցե նաև իշխանության համար, որը առկախված է թողել Սահմանադրական դատարանի հարցը, որը հասունացրել է իր իսկ նախաձեռնությամբ:

Ամբողջ հարցն այն է, թե կողմերից ով ինչպես կօգտագործի այդ ժամանակը, որովհետև խորհրդատվությունն արդեն թե՛ դրական, թե՛ բացասական եզրակացության դեպքում ստեղծելու է լիովին նոր քաղաքական իրավիճակ: Եթե Վենետիկի խորհրդատվությունն արձանագրի, որ չկա անձեռնմխելիության հանգամանքի խախտում, ապա դա գործնականում բավականին ուժեղ հարված է լինելու երկրորդ նախագահին և նրա պաշտպանական թիմին, քանի որ նրանք ստիպված են լինելու այդ դեպքում «պատերազմ» հայտարարել Վենետիկին, այն պարագայում, երբ մինչ այժմ Վենետիկն էին դարձրել Նիկոլ Փաշինյանի դեմ իրենց պայքարի անուղղակի զինակից:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում