«Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքային խմբի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: