Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Ոստիկանության հաղորդագրությունը «նոտարների գործի» մասին. Հրայր Թովմասյանն այդ ժամանակ նախարարն էր

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ գործողությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպել են Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց պողոտաներում գտնվող անշարժ գույքերի օտարումը, ինչի արդյունքում թույլ տված ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին, ինչպես և մի շարք նոտարների պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով, նոտարների բացատրություններով և ձեռք բերված փաստական այլ տվյալներով, ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց հետ միասին, 2012-2013 թվականներին Բաղրամյան պողոտայում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալներով, տվել է բանավոր կարգադրություններ՝ չկատարելու դեպքում խոչընդոտել մասնագիտական գործունեությունը կամ ազատել աշխատանքից: Իսկ Բագրատունյաց պողոտայում գործող նոտարին գցել են մոլորության մեջ:

Այդպիսով զրկել են նոտարներին Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող նոտարական գրասենյակների տարածքները տնօրինելու իրավունքից: Այնուհետև իրենց հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ՝ փաստացի կազմակերպել և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում, շուկայականից անհամեմատ ցածր արժեքներով գնահատելով՝ Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել նշված անշարժ գույքերը:

Հետագայում նույն քաղաքացիների անունից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր գներով նույն տարածքները վարձակալությամբ հանձնել են նոտարներին: Ապօրինությունների հետևանքով Երևան համայնքին և նոտարներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այս հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում