Չինաստանից 9-ամյա տղան շլություն է ձեռք բերել սմարթֆոնով չափազանց մեծ տարվածության պատճառով՝ տեղեկացնում է Asia One-ը։
Նշվում է, որ երեխան ամառային արձակուրդների ընթացքում ձեռքից վայր չի դրել սմարթֆոնը և օրական 10 ժամ զբաղվել է սմարթֆոնով։
Ծնողները արգելել են նրան այդքան երկար ժամանակ անցկացնել սմարթֆոնով, սակայն նա վերցրել է գադջեթը, երբ ծնողները շրջվել են։
Աչքաբանը հաստատել է, որ երեխայի մոտ տեսողության խնդիրների առաջացման պատճառը սմարթֆոնով տարվածությունն է։
Նշվում է, որ ինքը երեխան մտադիր չէ հրաժարվել սմարթֆոնից։