Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

Որ դեպքում և ինչպես «Լիդիանը» կարող է դիմել արբիտրաժ

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները:  Այս մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ նկատելով, որ վերջին շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ 500 միլիոն, 700 միլիոն և 2 միլիարդ դոլար.  Ամուլսարի ներդրած գումարների մասին, սակայն, հանրությունը կտեղեկացվի, եթե միայն ներդրողը հայց ներկայացնի արբիտրաժային դատարան:

«Պետությունը պետք է ընդունի որոշում, որ ամբողջապես պետք է կարգավորի հանքարդյունաբերական դաշտը, խստացնի օրենսդրությունը և բնականաբար չպետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որևէ ներդրող հայտնվել է թիրախային իրավիճակում և բոլոր գործողությունները կենտրոնացած են մեկ ներկրողի դեմ: Սա վտանգավոր է նրանով, որ ստեղծում է պարարտ հող օտարերկրյա ներդրողների համար՝ բերել արբիտրաժային գործեր Հայաստանի դեմ, ինչն անցանկալի երևույթ է և ներառում է բազում վտանգներ»,-նշեց մասնագետը:

Խոսելով առհասարակ հանքարդյունաբերողի լիցենզիայի չեղարկման ազդեցությունների մասին՝ Պապյանը նկատեց, որ արբիտրաժին հնարավոր է դիմել կորպորատիվ վերակազմավորման, ինչպես նաև ֆիզիկական անձի միջոցով, որը վերջնական տիրապետում է այդ ակտիվներին կամ սեփականատերն է: Անգամ կարող է առաջանալ դիպլոմատիկ պաշտպանության հարց, այսինքն՝ ներդրողները դիմում են իրենց երկրին՝ նշելով, որ պաշտպանության կարիք ունեն:

«Լիդիանի պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորպորատիվ վերակազմավորումն իրականացվել է և դրանից հետո ուղարկվել է վեճի առկայության ծանուցումը (Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունները՝ Lydian UK Corporation Limited-ը եւ Lydian Canada Ventures Corporation-ը, 2019թ. մարտի 11-ին հայտարարել են Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին և տեղեկացրել են, որ կարող են դիմել միջազգային արբիտրաժ- խմբ.): Սա ամենևին էլ պատահական չէ. եթե վեճի առկայության ծանուցումն ուղարկվեր մինչև կորպորատիվ վերակազմավորումը, արբիտրաժային դատարանն ընդհանրապես կհրաժարվեր ընդունել իր իրավասությունը և գործը ի սկզբանե պարտված կլինեին»,-ընդգծեց Պապյանը:

Ընդհանրապես արբիտրաժ դիմելու դեպքում ներդրողը կարող է պնդել, որ իր նկատմամբ կիրառվել են խտրական գործողություններ, կարող են լինել դիսկրիմինացիայի, անուղղակի էքսպրոպրիացիայի (ունեզրկման), արդար, անաչառ վերաբերմունք չցուցաբերելու, ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարցեր, որոնք կարող են զգալի վնասներ պատճառել Հայաստանի դիրքերին, եթե ներդրողն ի վիճակի լինի հաղթել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում