Լուրեր
Մարտի 1-ի գործով ամեն րոպե կարող են սկանդալներ լինել․ հնչեղ անուններ կհրապարակվեն
  • 17:45
  • 2019-08-22
  • Դիտումներ՝ *

Մեզանում շատ է խոսվել քաղբանտարկյալների մասին, նրանց խնդիրների մասին, առհասարակ նրանց արդարացման գործընթացի անհրաժեշտության մասին։ Հեղափոխությունից հետո այս գործընթացը կարծես թե սկսել է տեղից շարժվել՝ իրավապաշտպաններ և տարբեր կազմակերպություններ հանդիպումներ են ունեցել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և բավականին լավ տպավորություններ ունեն, որ սայլը տեղից շարժվում է, և գլխավոր դատախազությունը քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Բայց այստեղ, կարծես, մենք չունենք կոնսենսուս, կամ հանրային մոտեցումն այստեղ բաժանվում է երկու մասի։ Ինչո՞ւ, որովհետև, մի կողմից կա քաղբանտարկյալ եզրույթը, մյուս կողմից ունենք «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մարդկանց սպանությունների հետևանքով դատական գործընթացների մեջ հայտնված անձանց, որոնք պնդում են, որ իրենք էլ են քաղբանտարկյալներ և իրենց մասով էլ պետք է լինեն դատավճիռներ։

ՊՊԾ գունդը գրավածները քաղբանտարկյալ եզրույթի մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Ըստ էության, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Սասնա ծռերը» գնացին որոշակի գործողությունների։ Էնպես չի, որ չարդարացված են նրանց գործողությունները։ Եթե հիշում եք՝ այդ ժամանակ խոսք էր գնում Արցախում ստեղծված իրավիճակի՝ հողերի հանձնման հետ կապված։ Եվ այդ ըմբոստությունը թվում էր ազգային ֆոնի և արժեքների վրա կառուցված շարժում։

Կան անձինք, որոնց անձամբ ճանաչում եմ, և բավականին լուրջ անձնավորություններ են՝ քաղաքական ընդդիմություն կամ ազգային տղաներ եզրույթը սազում է նրանց։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» տեսքով, ինձ համար մշուշոտ բան կա։ Ինձ իրավունք չեմ վերապահում ո՛չ դրական, ո՛չ բացասական գնահատական տալ, որովհետև, այո՛, նպատակը կարող է շատ լավ լինել, բայց ընթացքում վերաճել մի այնպիսի բանի, որը կստվերեր այդ նպատակի բովանդակության վրա։ Ասել, որ «Սասնա ծռերում» բոլորի նպատակը մեկն է եղել, ես այնքան էլ համակարծիք չեմ, բայց որ մեծամասնությունը կարող է իրականում քաղբանտարկյալ համարվել, հնարավոր է։ Պետք է անհատական մոտեցում ցուցաբերել»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *