Ռուսաստանցի հայտնի շոումեն և դերասան Միխայիլ Գալուստյանի կինը՝ Վիկտորիա Գալուստյանը, մեկնաբանել է իր ամուսնուց բաժանվելու մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը:
«Մարդիկ միշտ ուզում են հաց, դիտարժան տեսարաններ, ժամանց: Ահա և մեզ հասան չար լեզուները, բզբզալով մեր մոտալուտ ամուսնալուծության մասին: Հարգելիներս, ես անձամբ եմ ցանկանում ցրել առասպելները: Մենք սիրում ենք միմյանց: Եվ այնպես, կարծես երեկ ենք ծանոթացել: Մաղթում ենք բոլորիդ նույնը: Եվ բարին ընդ ձեզ»,- գրել է Վիկտորիա Գալուստյանը Instagram-ի իր էջում:
Հումորիստի կինը Միխայիլ Գալուստյանի հետ հարաբերությունների մասին գրառմանը զբոսանավի վրա արված համատեղ լուսանկար է կցել:
RUSARMINFO-ն ավելի վաղ հաղորդել էր, որ դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը հերքել է կնոջ՝ Վիկտորիաից բաժանվելու մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը: