ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա Ամուլսարի չաշխատելը պետական բյուջեի եկամուտների վրա:
Ջանջուղազյանը նշեց՝ այս դեպքում չի կարելի ասել, որ դա «հարված» կլինի բյուջեի համար, սակայն կունենա որոշակի ազդեցություն: