Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուշագրավ զուգահեռ ՊՎԾ պետի և Ամուլսարի գործերում

Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործի նախաքննությունը: Այդ մասին հայտնել է Սանասարյանի փաստաբանը, որը 20 օր ժամանակ է խնդրել գործի նյութին ծանոթանալու համար՝ մինչ այն կհասնի դատարան:

Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանը մեղադրվում է խոշոր հաշվով կոռուպցիոն քայլերի համար, որը նա ինքը չի ընդունում և հերքում է: Գործի նախաքննության ընթացքում վարչապետ Փաշինյանը կասեցրել էր Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը:

Սանասարյանի գործը, որ, այսպես ասած, սկսվեց ամիսներ առաջ, նրան ներկայացված մեղադրանքից առաջ նույնիսկ որակվեց իբրև ներիշխանական բաժանարար գծերի առաջին դրսևորումներից մեկը: Այդ գնահատականները ավելի խորացան արդեն այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն մեղադրանք ներկայացրեց Դավիթ Սանասարյանին: Միևնույն ժամանակ, ՊՎԾ պետն ինքն էլ դեռևս իր կառույցի աշխատակիցներին ներկայացված մեղադրանքի ժամանակ էր հայտարարել, որ գործը հետապնդում է այլ նպատակներ և կապ չունի իրավական գործընթացի հետ: Այլ կերպ ասած՝ դեռ մինչև իրեն մեղադրանք ներկայացնելը ՊՎԾ պետը «այլ շահերով» էր պայմանավորել սկսված գործը:

Այս՝ ոչ նոր հանգամանքը նոր լույսի ներքո է հայտնվում ընթացիկ ներքին իրավիճակի պայմաններում, որն առանձնահատուկ թեժ բնույթ է ստացել Ամուլսարի հարցում: Բանն այն է, որ հարցը դարձյալ հանգել է ներիշխանական բաժանարար գծերի խնդրին, քանի որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ արտահայտվում են Ամուլսարի շահագործման վերաբերյալ կառավարության մտադրության դեմ: Այդ հանգամանքը առաջացրել է քննարկումներ և դիտարկումներ, թե գործընթացն ինչքանով կարող է առաջացնել քաղաքական ճաք և տրոհում կառավարող ուժի ներսում:

Ահա այս իրողության ֆոնին էլ ուշագրավ է հայտարարությունն այն մասին, որ Դավիթ Սանասարյանի գործի նախաքննությունն ավարտվել է, և փաստորեն գործը դատարանի ճանապարհին է: Իհարկե, որևէ պահի այդ նախաքննությունը պետք է ավարտվեր, և այն չէր կարող ձգվել հավերժ. սա ինքնին հասկանալի է: Այդուհանդերձ, առնվազն խորհրդանշական է, որ նախաքննության ավարտի մասին հայտնի է դառնում ներկայիս ներքաղաքական փուլում, որտեղ առանցքային ինտրիգներից մեկը դարձյալ ներիշխանական իրավիճակի և փոխհարաբերության, ուժերի դասավորության և հետագա ներիշխանական ստատուս-քվոյի խնդիրն է, ինչպես ՊՎԾ պետի գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում