Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նախընտրական խայծ` բարեփոխման տեսքով

Հայաստանում կարծես փորձ է արվում քննարկումներ գեներացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխման թեմայով:
Հայտնի է, որ իշխանական կոալիցիան արդեն տևական ժամանակ է, ինչ ներկայացրել է ԸՕ փոփոխության նախագիծ: Առաջարկություններ են ներկայացնում «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունները: Հայ ազգային կոնգրեսը հրաժարվում է մասնակցել այդ քննարկումներին` դա համարելով իմիտացիա և նշելով, որ ՀՀ-ում խնդիրը ոչ թե օրենքի անկատարությունն է, այլ օրենքը չկատարելը, խախտելը: Կոնգրեսը հրաժարվել էր, օրինակ, մասնակցել Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կազմակերպած Ընտրական օրենսդրության համաժողովին` դա բացատրելով հենց նրանով, որ ՀՀ-ում ընտրությունը կեղծվում է ոչ թե առկա օրենսդրության թողտվությամբ, այլ դրա կոպիտ ոտնահարումների միջոցով: Մեղմ ասած, դժվար է չհամաձայնել Կոնգրեսի այդ դիրքորոշման հետ: Խնդիրն այն է, որ ՀՀ-ում ընտրությունից ընտրություն, այսպես ասած, բարելավվում է ընտրական օրենսդրությունը, կատարվում են սողանցքների փակման գործողություններ, որոնք կարծես միջազգային «ժյուրիի»` եվրաատյանների հավանությանն են արժանանում: Բայց գալիս է ընտրության պահը, և ականատես ենք լինում հերթական կոպիտ ոտնահարումներին, խախտումներին, բռնություններին, որոնք դատապարտված են գործող օրենսդրությամբ, միշտ են դատապարտված եղել, սակայն իրականացվում են անարգել և անպատիժ: Ով գործնականում քիչ թե շատ ծանոթ է ՀՀ-ում անցկացվող ընտրություններին, նա թերևս կասկած անգամ չի ունենա, որ օրենսդրության խնդիրը առաջինը չէ, երկրորդը չէ, նույնիսկ երևի երրորդն ու չորրորդն էլ չէ: Որևէ մեկն, իհարկե, չի կարող ասել, որ օրենքը կարևոր չէ, նույնիսկ եթե խախտվում է: Ի վերջո, եթե օրենքը խիստ է, եթե սողանցքները քիչ են, դա ընդդիմությանը հնարավորություն է տալիս բավական փաստարկված վիճարկել ընտրակեղծիքները: Բայց խնդիրը նաև այն է, որ ՀՀ-ում, օրինակ 2008թ.-ի նախագահի ընտրությունից հետո, ընդդիմությունը կարծես չուներ ընտրակեղծիքները դատական կարգով վիճարկելու համար անհրաժեշտ փաստերի և փաստարկների խնդիր, բայց եղած փաստերն ու փաստարկները ոչնչով չխանգարեցին, որ դատարաններում կայացվեն այն որոշումները, որոնք ոչ թե փաստից, այլ իշխանության կամքից էին բխում: Հետևաբար, այն մոտեցումը, թե օրենքը ինչքան խիստ լինի, այնքան կմեծանա ընտրակեղծիք իրականացնելու հնարավորությունը, կբարդանա ընտրակեղծարարության մեխանիզմի աշխատանքը, մեղմ ասած, այդքան էլ իրատեսական չէ:
Բանն այն է, որ օրենքի մասին մտածելը, օրենքի միջոցով իրավիճակի որակական փոփոխության հասնելու ջանքը իմաստավորված կարող է լինել այն երկրներում, որտեղ կա անկախ դատական համակարգ, որը որոշումներ կայացնելիս հենվում է Սահմանադրության և օրենքի, ոչ թե գործադիր իշխանությունից ստացվող ցուցումների վրա: Այդպիսի դատական համակարգ ունենալու պարագայում միանգամայն հիմնավորված և ռացիոնալ է օրենքի կատարելագործման ճանապարհով ընտրական մեխանիզմի արդյունավետությանն ուղղված ջանքը: Սակայն, եթե ՀՀ-ում լիներ գոնե մի քիչ անկախ դատական համակարգ, ապա այդ պարագայում նույնիսկ առկա օրենսդրությունն է միանգամայն բավարար, որ ընտրակեղծիքները պատժվեն, և ընտրությանն արձանագրվի օրինական արդյունք: Իսկ եթե այդ համակարգն անկախ չէ, ապա ինչ կարգի օրենսդրություն էլ լինի, ինչպես և ինչքան էլ բարեփոխվի ԸՕ-ն, միևնույն է, դատարանն էլի անելու է իրենը և իշխանությանը հռչակի իշխանություն, իսկ ընդդիմությանն էլ, եթե համը շատ հանեց, դարձնի քաղբանտարկյալ: Չէ՞ որ մենք բոլորս ենք եղել այդ ամենի ականատեսը, երբ ընդամենը մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա, այն էլ մեղմ ասած` անտրամաբանական, որևէ քննադատության և որևէ հարցման չդիմացող ցուցմունքի հիման վրա, ընդդիմության լիդերներն ու ակտիվիստները հայտնվեցին բանտերում, և նրանց մի մասն առայսօր շարունակում է մնալ այնտեղ: Ուրեմն, ՀՀ-ում ԸՕ բարեփոխման շուրջ որևէ լուրջ քննարկում ծավալելը, քանի դեռ ունենք այն դատական համակարգը, որն ունենք, կամ մոլորություն է և էներգիայի ու նյարդերի անիմաստ վատնում կամ հասարակությանը գիտակցաբար մոլորեցնելու փորձ:
ՀՀ ընտրության արդարությունն ու օրինական, իրապես հանրային հավանության և լեգիտիմության վրա ձևավորված արդյունքի ամրագրումը կախված է երկու հանգամանքից` կամ իշխանությունը ցուցաբերում է բավարար քաղաքական կամք և ինքն է գնում ընտրական մեխանիզմը կեղծարարությունից զերծ պահելուն, կամ ընդդիմությունը հասարակական ճնշման տակ դա պարտադրում է իշխանությանը: Այլ տարբերակ կարծես թե չկա: Եվ այստեղ խոսքն ամենևին հեղափոխության մասին չէ: Այստեղ «հեղափոխությունը» խիստ պայմանական հասկացություն է: Եթե իշխանությունը կեղծում է ընտրությունը, իսկ հասարակությունը իր հետևողական և բազմամարդ պայքարով պարտադրում է ամրագրել իրական արդյունքը, դա հեղափոխություն չէ, այլ հանրային սահմանադրական իրավունքի իրացում: Հետևաբար, ԸՕ-ի բարեփոխման ջատագովները, հատկապես իշխանական դաշտում գործող, որոնք փորձում են քարոզչական հնարների միջոցով այդ բարեփոխումները հակադրել արմատականությանն ու հեղափոխականությանը, թերևս սխալվում են: Հակառակը արմատականություն կամ հեղափոխականություն չէ: Հակառակը նույնքան իրավական դաշտում գտնվող խնդիր է և ընտրակեղծարարության արատավոր շրջանից դուրս գալու նույնքան իրավական ելք, որքան ներկայացվում է օրենսդրության բարեփոխումների ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում