Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամուլսարի շահագործման վերաբերյալ հետքայլը կվտանգի այս իշխանությանը

Օրվա թեման շարունակում է մնալ Ամուլսարի շահագործման հարցը, դրա շուրջ քաղաքական քննարկումները չեն դադարում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում է արել ու նշել, որ շարունակում է քննարկումներն Ամուլսարի հանքի շահագործման շուրջ։ Ամուլսարի շահագործման կամ չշահագործման դեպքում քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Գելլափ ինթերնեյշնլ ասոցիացիայի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը պատասխանեց․ «Քաղաքական մասով շատ պարզ էր․ ընդդիմությունը պետք է օգտագործեր այս հնարավորությունը՝ թիրախավորելով Փաշինյանին և նրա թիմին։ Իսկ եթե մենք անդրադառնում ենք Ամուլսարի ընդհանրապես խնդրին, ես կարող եմ նշել, որ շատ հազվադեպ եմ համաձայնվում Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կայացրած որոշումներին, բայց սա այն դեպքն է, որ ես ողջունում եմ վարչապետի որոշումը։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ այն նույնիսկ ուշացած որոշում էր»։

Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց․ «Երբ դեռ չկար այս որոշումը, երբ անգամ «Էլարդ»-ին էլ չէին հրավիրել, ես միշտ զարմանում էի, թե ինչի է ուշանում, որովհետև կա երկու խնդիր։ Եթե այն Սևանին կվնասի, ապա ոչ մի հայ չի ցանկանա, որ այն աշխատի։ Իսկ եթե չի վնասում, ապա այն պետք է աշխատի, որովհետև այն արդյունաբերության ճյուղ է։ Այլ բան է, որ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել․ ինչպես աշխարհի շատ երկրներում, բացի շահութահարկից, պետք է բնապահպանական վճար վճարեն։ Աշխարհում ամեն տեղ էլ կա հանքարդյունաբերություն, այդ թվում՝ զարգացած երկրներում։ Պարզապես պետք է հետևեն, որ ֆիլտրները նորմալ դրվեն, բնությանը չտա վնասներ։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ քաղաքական է, թե ոչ, ապա ավելին ասեմ՝ Հայաստանում ԱՄՆ վերջին երկու դեսպանները ոչ թե ակնարկել են, այլ ասել են, որ եթե «Լիդիանը» չաշխատի, ապա ներդրումներ և այլ գումարային մուտքեր չի լինի ԱՄՆ-ի կողմից։ Իսկ Միացյալ Նահանգները մեզ համար երրորդական-չորրորդական երկիր չէ»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում