Այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ։
Վ. Օսիպյանի հրամանով՝ Սուրիկ Ջանիկյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Սամվել Խմելյանը նշանակվել է ոստիկանության Սևանի բաժնի պետ։
Ոստիկանության Գավառի բաժնի պետ Արա Քոչարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Հակոբյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու բաժնի պետ։