Իրանի թշնամիները նրա դեմ տնտեսական պատերազմ են մղում, որի նպատակը երկրի տնտեսությունը քայքայելն Է: Այս պնդումով օգոստոսի 22-ին հանդես Է եկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին։
«Իրանի դեմ լայնածավալ պատերազմ Է ընթանում մի քանի ճակատով, սակայն մարտական այդ գործողությունները տեսանելի չեն: Տնտեսական պատերազմը մեր թշնամիների քաղաքականության անքակտելի մասն Է, որոնք ձգտում են ոչնչացնել մեր տնտեսությունը»,- Սալամիի խոսքը մեջբերել Է Al Mayadeen հեռուստաաալիքը։