Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ շրջանակում կնքված ևս մեկ համաձայնագրից. այս մասին որոշում է կայացրել երկրի կառավարությունը օգոստոսի 21-ին: Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարված է այդ մասին տեղյակ պահել ԱՊՀ գործադիր կոմիտեին:
«Դուրս գալ 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկում կնքված համաձայնագրից, որը կոորդինացնում է զանգվածային ոչնչացման զենքի և հրթիռային համակարգերի արտադրության համար անհրաժեշտ հումքի, նյութի, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման վերահսկողությունը»,- գրված է հայտարարության մեջ: