ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջորեն զբաղվում է ի ծնե քաղաքացիություն ստանալու իրավունքը չեղարկելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի հայտարարությանը:
«Մենք դա լրջորեն դիտարկում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ում դժվարացրել են գրին-քարտեր ստանալը:
Այս տարվա հոկտեմբերի 15-ից սկսած այն դիմորդները, որոնք ի վիճակի չեն լինի ինքնուրույն ապահովել իրենց, Միացյալ Նահանգներում մշտական բնակության և աշխատանքի իրավունք չեն ստանա: Սպիտակ տունը նշել է, որ նորամուծությունները կպաշտպանեն ամերիկացի հարկատուներին և երկրի քաղաքացիներին, որոնք իսկապես պետական օգնության կարիք ունեն: