Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Օգոստոսի 19-ին եղավ հեղափոխության «քելեխը». ինչ կորոշի իշխանությունը Ամուլսարի հարցով

Այսօր կառավարության աշխատակազմը ELARD-ի եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում:

Արդյո՞ք սա նոր հանգամանք է Ամուլսարի շուրջ զարգացումներում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Արեգ Թադևոսյանը:

Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ կա դիմադրություն հանրային ոլորտում, և երբ օգոստոսի 19-ին վարչապետը քննարկման էր հրավիրել ջերմուկցիներին և այլ շահագրգիռ անձանց, իսկ դրսում հանրության կուտակում կար, հանրությունը դժգոհ մնաց քննարկումների բնույթից, վարչապետի ուղիղ եթերից և հատկապես ոստիկանությունից, որի գործողություններն արդեն նախանշում են, որ որոշակի վախեր կան հանրությունից. «Եթե այդպիսի բողոքի ալիք չբարձրանար, կարծում եմ, հենց այդ օրն էլ ամեն ինչ կորոշվեր:

Իրավապաշտպանի կարծիքով՝ վարչապետը չէր գիտակցում, որ բողոքի այսպիսի ալիք կբարձրանա, որովհետև կարծում էր, որ լեգիտիմության աստիճանն այնքան բարձր է, որ իր ցանկացած որոշում կընդունվի. «Կար այդ մտայնությունը, որ վարչապետն այնպիսի սեր և ընդունելություն ունի հանրային շրջանակներում, որ նրա ցանկացած խոսք հալած յուղի պես կընդունվի, բայց պարզ դարձավ, որ այդպես չէ: Հանրության բավական լուրջ հատված խոր հիասթափություն ապրեց, շատերը կտրուկ արտահայտվեցին, անգամ ասացին՝ օգոստոսի 19-ին եղավ հեղափոխության ավարտը, հեղափոխության «քելեխն» է այսօր»:

Զ. Հովհաննիսյանի կարծիքով՝ եզրակացությունը նախարարություն ուղարկելու որոշումը պայմանավորված է հանրային տրամադրությունները մեղմելու նպատակով: «Գնդակը Շրջակա միջավայրի նախարարության դաշտում է, հույս ունեմ, որ արդար և մաքուր եզրակացության կհանգեն»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ վարչապետի դիրքորոշումը հանրությունը սխալ է մեկնաբանում: «Եթե տանտեր ես, պետք է հասկանաս, չափն ինչքան են անցնում… Եթե չափն անցած է, և իսկապես խնդիր ունենք՝ կապված մեր ապագա սերունդների, մեր առողջության, մեր լինել-չլինելու և բնության լինել-չլինելու հետ, ապա չպետք է վախենանք ո՛չ միջազգային պատժամիջոցներից, ո՛չ որևէ դատարանի որոշումից… Բայց եթե այդպես չէ, և Ամուլսարը մոտավորապես այնքան է աղտոտում մթնոլորտը, որքան մեքենաները, ապա ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր այսքան ժամանակ իրենց անպատասխանատու  են պահել… Ինչո՞ւ այս հարցը դատարանում չի քննվում»,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ նաև ընդգծելով, որ պետք է հեղափոխությունից անցում կատարել կառուցման և կարգուկանոնով առաջ գնալ:

Արեգ Թադևոսյանի դիտարկմամբ՝ հանքերը կարծես սպի լինեն բնության վրա: Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունը Հայաստանի համար ապագա չէ: «Այս պահը հատկանշական է, կա՛մ մենք կընկնենք բանանային պետությունների և հանքային կցորդների արկղի մեջ, կա՛մ շանսը կօգտագործենք և չենք ընկնի: Վարչապետը պետք է զգույշ լինի: Ազգի համար վճռորոշ պահ է, պետք է հստակ կողմնորոշվել»,- ընդգծեց Ա. Թադևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում