Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լiberté, égalité, fraternité կամ միմիայն Հայաստանում, Հայաստանի ուժերով լուծվելիք խնդիրը․ այլ ճանապարհ չկա

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեզանում իրավիճակը գնահատելիս բավական տարածված է մոտեցումը, թե մեղավորը կամ Ռուսաստանն է, կամ Ամերիկան, որոնք իրենց շահերի համար Հայաստանի հերը կարող են անիծել:

Իրականում այդ մտայնությունն անգամ փաստական առումով ճիշտ լինելու դեպքում էլ ահավոր վտանգավոր մի մտայնություն է: Դա թևաթափ անող մտայնություն է, երբ ամեն ինչի հետևում տեսնում ես արտաքին պատճառներ: Դրանով ընդամենն արդարացվում է ներքին անզորությունն ու անկենսունակությունը:

Իրականում, եթե անգամ արտաքին ուժերի ազդեցությամբ են Հայաստանում շատ խնդիրներ գոյանում, միևնույն է դրա պատճառները կրկին ներսում են, կրկին Հայաստանի իշխանության մեջ են և քաղաքական դաշտում, որտեղ չի դրսևորվել բավարար կամք, որ երկիրը լինի իրապես անկախ, որ երկրում լինի արդարություն, ազատություն և օրինականություն, ինչը Հայաստանը զգալիորեն զերծ կպահեր արտաքին որևէ ազդեցությունից և Հայաստանը ոչ թե տարատեսակ փորձարկումների օբյեկտ կդիտվեր, այլ կլիներ արտաքին կենտրոնների գործընկեր սուբյեկտ:

Մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել ստեղծել այնպիսի պայմաններ, այնպիսի պետություն, որտեղ արտաքին ուժերը չէ, որ կորոշեն այս կամ այն բանի լավ, թե վատ զարգացումը: Հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ունի արտաքին ազդեցությունից ձերբազատվելու այլընտրանք`դա սեփական քաղաքացիներին հարգող, նրանց իրավունքները պաշտպանող և ազատությունները երաշխավորող պետության կայացումն է:

Եվ դա միմիայն Հայաստանում, Հայաստանի ուժերով լուծվելիք խնդիր է, այլ ճանապարհ չկա: Եվ եթե մենք իսկապես ձեռնամուխ լինենք այդ խնդրի լուծմանը, ապա ամենամեծ ցանկության դեպքում անգամ, եթե, կրկնում ենք` հավատանք այդ միջազգային ազդեցությունների տեսությանը, որն այլ կերպ դավադրությունների տեսություն է անվանվում, ապա ոչ մի միջազգային ուժ չի կարող իր կամքը պարտադրել իր կյանքը հավասարության, ազատության և եղբայրության իրական սկզբունքով կառուցող հասարակությանն ու պետությանը:

https://www.facebook.com/babajanyana/posts/2664319323598778

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում