Luscious պոռնո կայքի ավելի քան մեկ միլիոն օգտատերերի անձնական տվյալները, պարզվել է, անապահով են: Այս մասին հայտնում են vpnMentor-ի մասնագետները, ովքեր կայքի տվյալների բազայում խոցելիություն են հայտնաբերել:
Ըստ vpnMentor-ի փորձագետների՝ իրենք կարողացել են մուտք գործել մոտ 1,2 միլիոն օգտագործողների տվյալների բազա՝ ներառյալ նրանց մականունները, էլփոստի հասցեները, կայքում որոնման պատմությունը և աշխարհագրությունը:
Փորձագետները հավելել են, որ եթե օգտատերըը իր իրական տվյալներով փոստ է օգտագործում, ապա հաքերները կարող են հեշտությամբ հայտնաբերել նրա ինքնությունը:
Բացի այդ, անապահով բազան պարունակում էր այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են տեսանյութերը և լուսանկարները, որոնք վերբեռնված են օգտատերերի կողմից, իչպես նաև նրանց կողմից գրված բլոգային հաղորդագրությունները: «Գրառումների մի մասը շատ անձնական է, օրինակ ՝ դեպրեսիայի մասին, և հրապարակվում են անանուն: Այնուամենայնիվ, տվյալների բազայում խոցելիությունը թույլ է տալիս պարզելու տեքստի հեղինակին» ,- ասում են ընկերության փորձագետները:
Տվյալների բազայում էլեկտրոնային հասցեների մի մասը պատկանել է Բրազիլիայում, Ավստրալիայում, Իտալիայում և Մալայզիայում գտնվող պետական գործակալություններին: