Spiegel-ի փոխանցմամբ՝ «Airbus A340» կառավարական ինքնաթիռում, որով Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը պլանավորում էր Մոսկվա թռչել չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, անսարքություն է հայտնաբերվել:
Արդյունքում գերմանական դիվանագիտության ղեկավարը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների է մեկնել A310 պահուստային ինքնաթիռով:
Հրապարակման մեջ նշվում է, որ ինքնաթիռը խնդիրներ է ունեցել՝ հիդրավլիկայի հետ կապված:
Գերմանիայի կառավարական ավիապարկի տեխնիկական անսարքությունների հետ կապված միջադեպերը վերջերս ավելի ու ավելի հաճախ են պատահում: Անցած վեց ամիսների ընթացքում միայն Մաասը ստիպված է եղել հինգ անգամ փոխել ինքնաթիռը, վերջին անգամ նման միջադեպ է տեղի ունեցել մեկ շաբաթ առաջ: