Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Իմ քայլի» քննությունը

Ամուլսարի հարցում կլինի՞ կառավարող ուժի տրոհում, թե՞ ոչ: Այդ հարցադրումը ամուլսարյան խնդրի ներկայիս թեժ իրողությունների շրջանակում հաճախ շոշափվողներից մեկն է, ինչի հիմքն այն է, որ կառավարող ուժի, մասնավորապես խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության որոշմանը կամ մտադրությանը: Իհարկե, դեռ ամբողջապես և վերջնական որոշում չկա՝ դե յուրե և դե ֆակտո, այդուհանդերձ, եթե այն լինի և իրագործվի, կբերի՞ իշխանության տրոհման, «Իմ քայլի» պառակտման: Այդ հարցի կոնկրետ պատասխանը բավականին բարդ է և պետք չէ բացառել, որ դեմ դիրքորոշում ունեցող պատգամավորներից ոմանք նաև դնեն մանդատը: Բայց մանդատ դնելը դեռևս իշխանության կամ առավել ևս «Իմ քայլը» խմբակցության պառակտում չէ, և ընդհանրապես որևէ խմբակցության պառակտում լինել չի կարող:

Ի վերջո, խմբակցությունները ձևավորվում են նախընտրական մեծ ցուցակներից ելնելով հենց այն սկզբունքով, որ կարող է ինչ-ինչ պատճառներով առաջանալ թափուր մանդատը լրացնելու հարց: Պառակտում կարող է դիտվել ոչ թե մանդատի վայր դնելը, այլ մանդատի պահպանման շրջանակում սկզբունքորեն այլ քաղաքական ուղենիշի, գաղափարախոսության մասին հայտարարությունն ու անցումը նոր քաղաքական վարքագծի: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: Համենայնդեպս, այո պատասխանը կարող է լինել շատ տեսական: Եվ ոչ այն պատճառով, որ դեռևս որևէ դեմ արտահայտվող իմքայլական պատգամավոր չի խոսել այդպիսի մտադրության մասին կամ թույլ չի տվել այդպիսի որևէ ենթադրության առիթ: Բանն այն է, որ խորքային առումով այդպիսի հարց շոշափելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ՝ իսկ «Իմ քայլը» խմբակցությունը, որպես այդպիսին, ձևավորվա՞ծ է իբրև մեկ կուռ կառուցվածքային միավոր՝ իր գաղափարաբանական, ծրագրա-հայեցակարգային ամբողջությամբ: Համենայնդեպս, դատելով 88 հոգանոց խմբակցության ընդհանուր քաղաքական վարքագծային վիճակագրությունից, այդ հարցին հնարավոր չէ տալ հաստատուն դրական պատասխան:

«Իմ քայլը» խմբակցությունը հեղափոխությամբ ձևավորված բազմաշերտ մի հավաքական է, որի համար, խոշոր հաշվով, սկզբունքային քաղաքական քննության առաջին հարցն է միայն Ամուլսարի խնդիրը: Մինչդեռ, առաջիկայում լինելու են շատ ու շատ այլ հարցեր, ընդ որում՝ սա ապոկալիպտիկ կանխատեսում չէ, այլ պարզապես պետություն, այն էլ բարդ ռեգիոնում պատերազմական խնդիրներ ունեցող պետություն կառավարելու գործընթացի անխուսափելի իրողություն: Եվ այս իմաստով, «Իմ քայլի»՝ որպես քաղաքական միավոր կայացման անհրաժեշտության և դրա ընթացքում ֆիլտրացիայի անխուսափելիության մասին մենք խոսել ենք մեր ընթերցողների հետ դեռևս ամիսներ առաջ: Ընդ որում, ֆիլտրացիա սահմանումն այս դեպքում պետք չէ ընկալել բացասական համատեքստում: Պարզապես «Իմ քայլը» պետք է բյուրեղանա, և այդ հավաքականն անխուսափելիորեն պետք է վերածվի «ակումբների»: Ինչ ձևաչափ կորդեգրվի այդ խնդրի լուծման համար, դա էլ իր հերթին պետք է լինի քաղաքական հասունության ցուցիչ: Այսինքն, կկարողանա՞ կառավարող հեղափոխական հավաքականը ունենալ քաղաքական կայուն կառույցի տրանսֆորմացվելու արհեստավարժություն և հմտություն: Ամուլսարն այստեղ, խոշոր հաշվով, պատճառ չէ, այլ ավելի շուտ՝ առիթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում