Tuesday, 23 04 2024
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին

Ամուլսարը կոնսենսուս չի․ իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից

Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը կարող են համարել հետքայլ մի քանի օր առաջ հնչեցրած հայտարարությունից։ Իհարկե, առերևույթ նման տպավորություն կարող է առաջանալ, սակայն վարչապետն ավելի շատ ժամանակ է շահում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար։

Ամուլսարի հարցով Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընկալվել հասարակության կողմից։ Ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման մասին հայտարարեց։ Դա նույնիսկ կանխատեսելի որոշում էր։ Խնդիրն այն է, որ իշխանությունը նման որոշման է հանգել հեղափոխության հիմնարար արժեքների անտեսմամբ։ Իշխանությունն այս օրերին առավելապես քննադատվում է ոչ թե կոնկրետ որոշում ունենալու հարցում, այլ այն բանի համար, որ այդ դիրքորոշման ձևավորման գործընթացում որոշիչ են եղել ոչ թե Հայաստանի սուվերենությունն ու ինքնիշխանությունը, հանրային քննարկումներն ու դիսկուրսը կամ կառավարության ռազմավարական տեսլականը, այլ միջազգային փորձաքննությունը, որի վերաբերյալ մեր հասարակության մեջ կոնսենսուս գոյություն չունի։

Ամուլսարի հարցում կոնսենսուս չկա անգամ հեղափոխության թիմում, ու իշխանության ներսում հակասություններն այնքան շեշտված բնույթ ունեն, որ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը չէր բացառել անգամ «Իմ քայլը» խմբակցությունից արտահոսքը ու դրա հետևանքով «կանաչների» խմբակցության ձևավորումը։ Խառատյանն, ըստ ամենայնի, արտահայտում է հեղափոխության բազմաշերտ թիմում տիրող որոշակի տրամադրություններ։

Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող չմտահոգել Փաշինյանին, որն այսօրվա իր հանձնարարականով փորձել է ժամանակ շահել քաղաքական լուծումներ գտնելու, գուցե հասարակությանն այլընտրանքային լուծումներ առաջարկելու համար։

Մյուս կողմից՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառմանն այսօր հաջորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը, որը, կարելի է ասել, ներկայացնում է կառավարության համապարփակ դիրքորոշումը ու դարձյալ վերահաստատում է Ամուլսարը շահագործելու քաղաքական որոշումը։

«․․․Խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։ Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ, դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտնվելն էր։ Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմնված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։ Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս»,- գրել է Ավինյանը։

Փոխվարչապետը միանգամայն ճիշտ է, որ Ամուլսարի հարցում գոյություն չունի կոնսենսուս, ինչը հիմք է տալիս պրակտիկ քաղաքականության տեսանկյունից գրեթե բացառել, որ այդ օրակարգով Հայաստանում կարող է տեղի ունենալ նոր հեղափոխություն։ Այդ հեռանկարը գրեթե բացառվում է, մյուս կողմից՝ կոնսենսուսի բացակայությունը շահեկան վիճակ չի ստեղծելու նաև կառավարության համար, որը կարող է բախվել քաղաքական ճգնաժամի, անգամ դրա համապարփակ դրսևորման հետ, ինչը կարող է ունենալ միանգամայն անկանխատեսելի հետևանքներ՝ ընդհուպ առաջացնել արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։

Տիգրան Ավինյանն իր երկար գրառման մեջ փորձել է հիմնավորել, թե ինչու պետք է շահագործվի Ամուլսարը, սակայն այդ փաստարկները նույնպես չեն կարող առաջացնել հասարակական կոնսենսուս, հետևաբար՝ արդյունավետ չի լինելու նաև ժամանակ շահելու Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը։

Ավելին՝ բոլորի մոտ ամրապնդվում է այն կարծիքը, որ կառավարությունը նույնիսկ հստակ որոշումներ չի կարողանում կայացնել, ինչի հետևանքով քաղաքական ճգնաժամը միայն խորանալու է, մանավանդ որ Ավինյանի գրառումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հեղափոխական իշխանությունը վախենում է նոր հեղափոխության հնարավորությունից՝ իրեն ապահովագրելով նման հեռանկարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում