Մասնագետներն անվանել են աշխարհի ամենասարսափելի զբոսաշրջային վայրը: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Այն Մեխկոյից ոչ հեռու գտնվող Տիկնիկների կղզին է։ Ըստ լեգենդի՝ քահանա Խուլիան Սանտանա Բարերան, որ բնակվել է այդ կղզում, մի անգամ մի աղջկա գոռոց է լսել: Երբ տղամարդը վազել է ձայնի ուղղությամբ, աղջիկն արդեն այնտեղ չի եղել, իսկ ջրի վրա մի տիկնիկ է լողացել:
Քահանան հանգուցյալի հիշատակին ծառի վրա կախել է խաղալիքը: Մինչև իր մահը՝ 2001 թ․, Բարերան պնդում էր, որ ջրի մեջ տիկնիկներ է գտնում: Ամեն անգամ նա այդ տիկնիկները կախել է ծառերից՝ հանգստացնելու համար խեղդված աղջկա ուրվականը, որը դեռ թափառում էր կղզու շուրջը:
Քահանայից բացի, կղզում ոչ ոք չի ապրել, այնպես որ ոչ ոք չի կարող ապացուցել կամ հերքել նրա պատմությունը: