Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Արսեն Թորոսյանը ոլորտը բարելավելու փոխարեն, զբաղված է ֆեյսբուքյան փիարով. Գևորգ Թամամյան

Ամուլսարի շահագործմանը դեմ արտահայտվողներն առաջին հերթին այն հակափաստարկն են բերում, որ հանքի շահագործումը վտանագավոր է նրանով, որ քաղցկեղածին ռիսկեր է պարունակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ընդգծեց. «Որևէ ուռուցքաբան չի կարող գիտականորեն ապացուցված քաղցկեղածին որևէ պատճառին կողմ արտահայտվել: Բայց մեզ մոտ բացակայում է քաղցկեղի համապարփակ ռեգիստրը, և կդժվարանամ ասել՝ որտեղ ինչ պատկեր ունենք:  Կարծիք կա, որ Լոռվա մարզում շատ է քաղցկեղով հիվանդացությունը, բայց վիճակագրորեն հավաստի վերլուծություններ անելու համար լուրջ հետազոտություններ են պետք:»:

Կապ կա՞ արդյոք հանքարդյունաբերության և քաղցկեղով հիվանդացության միջև, թե՞ դա միֆ է: Այս հարցին ի պատասխան՝ ուռուցքաբանը նշեց, որ աշխարհում կատարվել են հետազոտություններ, որոնք հավաստում են այդ կապի գոյությունը. «Մի բան հաստատ է՝ քաղցկեղը, բացի այլ պատճառներից, կարող է առաջանալ նաև հանքարդյունաբերության հետևանքով»:

Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ դադարում է լինել Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, Գևորգ Թամամյանը մանրամասնեց. «Դա պայմանավորված է նախարարի վարած քաղաքականությամբ,  որը համարում եմ անընդունելի:

Առողջապահության նախարարն այսօր համարվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող, այսպես ասած, ամենահեղափոխական նախարարը, բայց եթե կտրվենք ֆեյսբուքյան իրականությունից, կտեսնենք, որ ռեալ կյանքում իրականությունը բոլորովին այլ է: Եթե հարցնենք այն մարդկանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում, ովքեր հիվանդի կողքին են, և այն մարդկանց, ովքեր գնում են հիվանդանոցներ՝ հնչած հայտարարությունների հետքերով, կտեսնենք, որ ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէ, բոլորովին  այլ իրականություն է: Բոլորս էլ կարող ենք ականջահաճո հայտարարություններ անել, բայց դրա համար պատասխան ենք տալիս: Ուռուցքաբանության նման զգայուն ոլորտում պոպուլիստական հայտարարություններն ուղղակի անթույլատրելի են:

Ֆեյսբուքյան իրականության մեջ շատ հեշտ է ստեղծել մանիպուլյատիվ պատրանքներ, բայց ռեալ իրականությունն այլ է: Ոլորտում խնդիրները բազմաթիվ են, բայց զբաղված են անթույլատրելի չափերի հասնող գովազդային արշավով, որն անգամ ծիծաղելի է, իսկ երբ դրան ականատես ես լինում, ուղղակի չես կարող լռել»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ նախարարը հայտարարություն անելուց առաջ խորհրդատուների հետ չի խորհրդակցում և ականջալուր չի լինում մասնագետներին:

Գ. Թամամյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ կապված նաև նախարարի նշանակումների հետ: Նրա խոսքով՝ անընդունելի են, որ կադրեր են նշանակվում, որոնք պատասխանատու են «լայքերին» հետևելու համար: «Ոլորտում անելիքները շատ են, բայց նախարարությունում աբսուրդային հարցերով են զբաղված, պոպուլիստական հայտարարություններ են արվում: Նախախարությունում ո՞ր մեկն է մահացող հիվանդ տեսել, ո՞ր մեկն է մի անգամ ցավից մահացողի ձեռքը բռնել, չեն արել, դրա համար էլ չեն պատկերացնում, և հնչում են հայտարարություններ հայտարարությունների հետևից…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում