Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Ամուլսարի ներքաղաքական ազդեցության վիճակագրությունը

Ամուլսարի հարցի ներքաղաքական ազդեցությունը թվում է անխուսափելի: Ընդ որում, այստեղ թիրախում դիտարկվում է առավելապես կառավարող ուժը, մասնավորապես այն համատեքստում, թե որքա՞ն վարկանիշային տոկոս կարող է արժենալ հանքի շահագործման որոշումն իշխանության համար:

Հասկանալի է, սակայն, որ բանը ամենևին տոկոսային վիճակագրությունը չէ: Ակնառու է, որ Ամուլսարի հարցին ներգրավվել են ոչ միայն բնությամբ և հանրության առողջությամբ մտահոգ խմբեր՝ թեկուզ ոչ միայն զուտ բնապահպանական, այլ նաև քաղաքական սուբյեկտային շերտեր, որոնք ներկայանում են կա՛մ անհատականացված, կա՛մ խմբային ֆորմատներով: Ընդ որում, դրանք տարբեր են և բաղկացած կամ կազմված չեն միայն նախկին իշխանությունից, թեև կարող է լինել կապ՝ անգամ այդ իշխանության հետ արմատական ընդդիմախոսության առկայության պայմաններում, անուղղակի, շրջանցիկ, բայց անխուսափելի փոխազդեցության գործոններով պայմանավորված կապ, ինչպես Ամուլսարի հանքի և ջրային ավազանի փոխազդեցություն-կապը:

Կկարողանա՞ նոր իշխանությունը կառավարել այդ ներքաղաքական փոխազդեցությունն այնպիսի արդյունավետությամբ, ինչպիսի կառավարման արդյունավետություն որ ակնկալում է հանքը շահագործող «Լիդիանից»՝ ջրերի կապի կառավարման և վտանգները չեզոքացնելու հարցում:

Նիկոլ Փաշինյանն ակնարկել է օպերատիվ տվյալների մասին, որ իր հանձնարարությամբ ձեռք են բերել իրավապահները՝ Ամուլսարի դեմ պայքարին «հարակից» աջակցության մասին, որ ցուցաբերում են հանքարդյունաբերական այլ խոշոր ընկերություններ: Ինչպես հայտնի է, դրանք գործնականում բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են նախկին իշխող համակարգի այս կամ այն թևին, երբեմն մինչև Ռուսաստան տարածվող թևի: Ինչ նշանակություն կամ կշիռ ունի այդ գործոնը Ամուլսարի հարցում ձևավորված հանրային դիմադրության ծավալում: Եթե ազդեցությունը մեծ է, ապա դա ոչ թե օգնում է հանրային պայքարին, այլ առերևույթ ուժեղացնելով այն՝ խորքային առումով պայքարը դարձնում է խոցելի: Հատկապես հաշվի առնելով այն, որ պայքարի, այսպես ասած, թիրախը լեգիտիմություն ունեցող կառավարությունն է:

Այդ իմաստով, ի դեպ, թերևս անհրաժեշտ է դիտարկել կամ վերադիտարկել դեռևս նախկին իշխանության շրջանում քաղաքացիական պայքարի մի շարք հաջող դրվագների փորձը, որտեղ հաջողության գլխավոր գրավական դիտվում էր այն, որ այդ փորձերը առավելագույնս զերծ էին պահվում քաղաքական «օգտատերերից»: Լիակատար ստերիլությունն անշուշտ բացառելի է, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանով է մաքուր շարժիչը, ընթացիկ քաղաքակա՞նն է դե ֆակտո շարժիչը, թե՞ իսկապես քաղաքացիականը: Որովհետև այստեղ կա խնդրի նաև ռազմավարական կողմը:

Ամուլսարի հանքի բուն ճակատագիրը հարցի մի մասն է, և մյուս մասն է ընդհանրապես հանքարդյունաբերության ճակատագիրը Հայաստանում, և այստեղ աներկբա է, որ առկա վիճակը ուղղակի հրամայական է դարձնում բավականին ազդեցիկ, միաժամանակ իհարկե ռացիոնալ հիմքով և հայեցակարգով բնապահպանական շարժման ձևավորումը Հայաստանում, թեկուզ արդեն քաղաքական ֆորմատով, ինչի մասին դատողություններ արդեն հնչում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում