Լուրեր
Մինչև վերջ պայքարելու ենք, որ քաղաքում հանքավայր չլինի․ ջերմուկցիները վարչապետի «պրյամոյ» եթերից հիասթափված են

«Ամուլսարի հարցով մեր վարչապետի պրյամոյ եթերից հետո մեր տրամադրությունը շատ վատ է: Ջերմուկը միշտ եղել է տուրիստական, առողջարանային քաղաք, և հիմա միանգամից ուզում են մեր ժողովրդի ապրելակերպը փոխել՝ դարձնելով հանքավայր: Այսինքն՝ ոտնահարում են Ջերմուկի մոտ 95 տոկոս բնակչության իրավունքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Գագիկ Մարգարյանը, որն այցելել էր իր ազատամարտիկ ընկերների շիրիմին:

Մեր զրուցակիցը հավելեց. «Այս սրբավայրում ես՝ որպես Ջերմուկի բնակիչ, խոստանում եմ՝ մինչև վերջ պայքարելու եմ, որ Ջերմուկում հանքավայր չլինի: Իրենց կյանքը տված այս տղաները ժամանակին հողեր են ազատագրել, իսկ այսօր մենք փորձում ենք ամբողջ Վայոց ձորը, ինչու չէ՝ Սևանը, Հայաստանը… այսօր մենք հողեր ենք հանձնում: Իմ գնահատականը սա է՝ մենք հանձնում ենք մեր Հայաստանի հողերը, ո՞ւմ՝ չգիտենք. օտարներին: Եթե այդ հողերը նրանք փչացնում են, ուրեմն մենք հանձնում ենք՝ կյանքը կանգնում է այս հողերում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *