«Այն եզրակացությունը, որը կա մեր ձեռքի տակ և ներկայացրել է ԷԼԱՐԴ-ը, այն չի կարող հիմք դառնալ Ամուլսարի շահագործման համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Քաղաքացիները, նրա խոսքով, ուզում են, որ հանքը չշահագործվի: Պատգամավորը դիմելու է Քննչական կոմիտեին՝ ստանալու պարզաբանումներ, թե որ ընկերությունների միջև է տեղի ունեցել ընտրությունը, ինչու են ընտրել հենց ԷԼԱՐԴ-ին: