Facebook-ի օգտատերերը մասնավոր հայտարարություններ տեղադրելու Marketplace ծառայության օգնությամբ հրազենի առևտրով են զբաղվում, անտեսելով գոյություն ունեցող արգելքը, գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն, զենք վաճառողները վաճառքի են ներկայացնում դրանց պատյանները՝ ուռճացված գներով:
Գնորդները ապրանքի գնից հասկանում են, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պատյանի, այլ հենց զենքի մասին է և առաջարկի բոլոր մանրամասները պարզում են անձնական նամակագրությամբ:
Հստակեցվում է, որ այս իրավիճակում, սոցցանցում զենքի վաճառքի արգելքը պաշտոնապես չի խախտվում: