ԱԺ «Իմ քայլը» խմբակցությքն պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կողմ է, որ Ամուլսարը մնա սար: Նրա խոսքով՝ հատկապես Ամուլսարի ստորգետնյա ջրերի հզոր պոտենցյալը և Ջերմուկի՝ որպես էկոտուրիզմի զարգացման համար հանքի շահագործումը լրջագույն ռիսկեր է պարունակում:
Պատգամավորը նշեց, որ եթե ոչ հանրաքվե, ապա բուռն քննարկումներ պետք է լինեն, քանի որ բանավեճի ընթացքում է ծնվում ճշմարտությունը: