ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ.
Պարզել՝ արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»: