Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

«Արարատ-Արմենիա»-ի միլիոնանոց առավելությունը. Հաղթահարելի փորձություն Վարդան Մինասյանի համար

Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆի առաջին մրցավեճում վաղը «Արարատ-Արմենիա»-ն կհյուրընկալի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժ»-ին:

Առաջին անգամ մասնակցելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը և նվաճելով չեմպիոնի կոչումը՝ «Արարատ-Արմենիա»-ն եվրագավաթներում պայքարը սկսել էլ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից: Այստեղ մեր թիմը լարված պայքարում երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով զիջել էր Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Հայտնվելով Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ «Արարատ-Արմենիա»-ն երկու հանդիպումների արդյունքում 4:1 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն»-ին: Եվ վերջապես, որակավորման երրորդ փուլում մեր չեմպիոնը պայքարից դուրս թողեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ին:

Հիշեցնենք, որ Երևանում 1:2 հաշվով զիջելուց հետո «Արարատ-Արմենիա»-ն Թբիլիսիում գերլարված պայքարում 2:0 հաշվով հաղթանակ էր տոնել: Այս դիմակայությունում վճռորոշ էին «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տակտիկական գործողությունները: Վրաստանի չեմպիոնը անհամեմատ ավելի խաղացված թիմ է, և առաջին հանդիպումից հետո ոչ բոլորն էին հավատում, որ հնարավոր կլինի հաղթանակի հասնել Վրաստանում: Շտկելով երևանյան խաղում առկա բացթողումները՝ Վարդան Մինասյանը տակտիկական առումով ուղղակի կապիտուլյացիայի էր ենթարկել «Սաբուրթալո»-ին և վերջինիս մարզչական շտաբին:

Հիմա հասել ենք մի կետի, որտեղ սխալվել կամ վրիպել ուղղակի չի կարելի: Խաղային որոշ գործոններով «Արարատ-Արմենիա»-ն առավելություն ունի «Դյուդելանժ»-ի նկատմամբ: Ըստ Transfermarkt պարբերականի՝ «Արարատ-Արմենիա»-ում հայտավորված 25 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 5.65 միլիոն եվրո, մինչդեռ «Դյուդելանժ»-ում հայտավորված 38 խաղացողների ընդհանուր արժեքը 4.23 միլիոն է: Կարծում ենք՝ տարբերությունն ակնհայտ է: «Դյուդելանժ»-ի ամենաթանկ ֆուտբոլիստը կիսապաշտպան Շարլզ Մորենն է, որի տրանսֆերային արժեքը 300 հազար եվրո է: Այս ֆուտբոլիստը «Դյուդելանժ» է տեղափոխվել բոլորովին վերջերս՝ բելգիական «Սենթ Գիլոս» ակումբից:

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Դյուդելանժ»-ը ձեռք է բերել միանգամից 21 նոր ֆուտբոլիստների: Սա նշանակում է, որ «Դյուդելանժ»-ի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան ձևավորում է նոր կոլեկտիվ: Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Դյուդելանժ»-ից հեռացել էին թիմի առաջատար ֆուտբոլիստները, որոնց շնորհիվ Լյուքսեմբուրգի չեմպիոնը դուրս էր եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլ:

«Արարատ-Արմենիա»-ի ամենաթանկ ֆուտբոլիստը Զաքարիա Սանոգոն է, որի տրանսֆերային արժեքը գնահատված է կես միլիոն եվրո: Ավելին, Հայաստանի չեմպիոնի կազմում կան 9 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը 300 հազար և ավելի եվրո է:

Մենք իսկապես բացառիկ հնարավորություն ունենք պատմություն կերտելու և առաջին անգամ խաղալու Եվրոպա լիգայի խմբային փուլում: Նման հնարավորություն կարող է երկար ժամանակ չլինել: Կշեռքի վրա դնելով դիմակայության բոլոր արգումենտները՝ պետք է փաստենք, որ մենք ունենք շոշափելի առավելություն, որը պարտավոր ենք նյութականացնել:

«Դյուդելանժ»-ի գլխավոր զենքը թերևս փորձառու գլխավոր մարզիչն է, որը հատկապես տակտիկական տեսանկյունից բավական ուժեղ է: 52-ամյա բազմափորձ այս մասնագետը երկար տարիներ աշխատել է բելգիական թիմերում: Նրա նախընտրելի դասավորությունը 4-2-3-1-ն է, սակայն Ֆերերային բնորոշ է, կախված մրցակցից, հաճախակի կիրառել այլ տակտիկական սխեմաներ: Օրինակ՝ Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում Էստոնիայի չեմպիոնի հետ առաջին խաղում «Դյուդելանժ»-ը սեփական հարկի տակ խաղացել է 4-2-3-1, դասավորությամբ, իսկ պատասխան խաղում Ֆերերան պայքարել է 5-3-2 դասավորությամբ: Հավանական է, որ վաղվա խաղում ևս «Դյուդելանժ»-ը խաղա 5 պաշտպանով՝ ապավինելով հակագրոհներին:

Առաջիկա դիմակայության գլխավոր ֆիգուրը բնականաբար կլինի Վարդան Մինասյանը, ում գլխավոր խնդիրը մրցակցի գլխավոր մարզչի նկատմամբ մարտավարական հաղթանակի հասնելն է: Վստահ ենք, որ Մինասյանն ի զորու է լուծել այս խնդիրը: Նշենք, որ Վարդան Մինասյանի նախընտրելի մարտավարությունը ևս 4-2-3-1-ն է: Բացառությամբ «Սաբուրթալո»-ի հետ երևանյան մրցավեճի, որտեղ Մինասյանը նախընտրել էլ 4-3-3 հարձակողական սխեման, եվրագավաթի մյուս բոլոր հանդիպումներում «Արարատ-Արմենիա»-ն խաղացել է 4-2-3-1 դասավորությամբ: Հաշվի առնելով նաև Վրաստանի չեմպիոնի հետ Երևանում կայացած խաղի դառը փորձը՝ հավանականությունը մեծ է, որ վաղը «Արարատ-Արմենիա»-ն կխաղա հենց 4-2-3-1 դասավորությամբ:

Ինչևէ, բուքմեյքերները վաղվա խաղում նախապատվությունը տվել են դաշտի տերերին: «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակի համար սահմանված է 2.47 գործակից, ոչ-ոքին գնահատված է 3.33, իսկ «Դյուդելանժ»-ի հաղթանակը՝ 3.1 գործակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում