ԱՄՆ-ում ինքնասպանություն է գործել 60-ամյա Ռանդի Կոնստանտը, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ էկոլոգիապես մաքուր մթերքների վաճառքի հետ կապված խոշորագույն խաբեության կազմակերպիչն է, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ օգոստոսի 16-ին նա դատապարտվել է 122 ամսվա ազատազրկման՝ էկոլոգիապես մաքուր մթերքների վաճառքի համար, որոնք իրականում թունաքիմիկատներ էին պարունակում:
Դատաբժշկական փորձագետի խոսքերով, Կոնստանտի մահը «ինքնավնաս իրավիճակի» ստեղծման արդյունք էր: