Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեծ բաժանում. քաղհանրությունը վերադառնում է ելման դիրք

Ամուլսարի հարցը, եթե, իհարկե, կառավարությունը ինչ-որ շրջադարձով չփոխի հանքի շահագործման վերաբերյալ իր որոշումը, Հայաստանի հետհեղափոխական իրավիճակում առաջացնում է առնվազն մեկ սկզբունքային բեկում: Հանքի շահագործման որոշման իրականացումը փաստացի բաժանում է կառավարող նոր ուժին և քաղաքացիական այն ակտիվին կամ շերտին, որը տարիներ շարունակ նախորդ իշխող համակարգի դեմ պայքարի դիրքերում էր և հեղափոխության շրջանում գործնականում համալրել էր այդ ուժն իր աջակցությամբ:

Այդպիսով, արձանագրվում է հեղափոխության փուլի «ավարտական մի արձանագրություն»՝ առնվազն քաղաքական և քաղաքացիական բաղադրիչների բաժանման տեսքով: Հարց, որը հեղափոխությունից հետո ամենից շատ տրվողներից և շոշափվողներից էր, թե ինչ է լինելու քաղաքացիական, ոչ կառավարական սեկտորի հետ, եթե հեղափոխությամբ իշխանություն է եկել քաղաքական-քաղաքացիական «դաշինքը», երբ քաղաքացիական ակտիվի դիրքերում գտնվողների մի մեծ մասը՝ գերակշռող մեծամասնությունը, կա՛մ անմիջականորեն դարձել է իշխանության մասնակից, կա՛մ սերտ և բաց աջակից:

Քաղաքացիական «բաց» դաշտը լցնելուն ուղղված գործողություն ծավալեցին նախկին իշխող համակարգը, դրա տարբեր թևեր: Ձևավորվեցին նոր քաղաքացիական, ոչ կառավարական կառույցներ՝ նախկին իշխանության ակնառու հովանու ներքո: Նախկին իշխող համակարգը ոչ միայն քաղաքական ընդդիմախոսություն ծավալեց նոր իշխանության հանդեպ, հեղափոխության հանդեպ, այլ նաև քաղաքացիական կամ ոչ կառավարական՝ դրանով փաստացի լցնելով հեղափոխությունից հետո առաջացած կամ առնվազն այդպիսի տպավորությամբ՝ «քաղաքացիական բացը»:

Ամուլսարի հարցը գործնականում այն ուժգին «պայթյունն» է, որը կարծես թե բաժանում է հեղափոխական քաղաքական-քաղաքացիական դաշինքը, տարանջատում քաղաքական և քաղաքացիական սեգմենտները, քաղաքացիականը դե ֆակտո բաժանում կառավարող քաղաքականից: Սա ինչ- որ իմաստով օբյեկտիվ իրողություն է, որը անկասկած տեղի էր ունենալու ժամանակի ընթացքում՝ տարբեր առիթներով, դանդաղ կամ արագ: Ամուլսարի հարցն այս պարագայում գործընթացը արագացնող և մեծ թափ հաղորդող հարց է:

Բաժանումը, տարանջատումը անշուշտ բացարձակ մաթեմատիկական սահմանումներով կամ ճշգրտությամբ չէ, որ պետք է գնահատել: Խոսքն ընդհանուր տենդենցի մասին է: Այդպիսով, քաղաքացիականը, որ միացել էր կառավարող քաղաքականին, Ամուլսարի առիթով կարծես թե «վերադառնում» է ելման դիրք: Ո՞ւր և ինչպե՞ս է շարժվելու դրանից հետո՝ Ամուլսարի հարցից բացի, որովհետև Ամուլսարի հարցում ուղղությունը պարզ է: Եվ ինչպե՞ս են քաղաքացիական տիրույթում հարաբերվելու նախկին իշխող համակարգի ձևավորած բաղադրիչներն ու «ելման դիրք» վերադարձող շերտերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում