ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի հրեա ժողովուրդը պետք է տեղեկացված լինի դեմոկրատների մասին, փոխանցում է AP-ն։
Տվյալ հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսից դեմոկրատներ Իլհան Օմարի և Ռաշիդա Թլեյբի հետ շարունակվող թշնամանքի ֆոնին, որոնք մահմեդականներ են։
Հայտնի է, որ մահեմդական օրենսդիրները բացահայտ քննադատել են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը։
«Որտե՞ղ է դեմոկրատական կուսակցությունը։ Ինչպե՞ս են նրանք պաշտպանում այդ երկու մարդկանց՝ Իսրայել պետության համար»,-նշել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ ցանկացած ամերիկացի հրեա, որը կքվերակի դեմոկրատների օգտին կամ գիտելիքի պակաս ունի կամ անահավատարմություն է ցուցաբերում։