ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գնա հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք:
Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք»,-գրել է Դարբինյանը:
Արմեն Դարբինյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար.
«Հանքերի շահագործումը երկրում ոչ միայն էկոլոգիական խնդիր է: Գործող օրենսդրությունը հատուկ ստեղծված է հանքերը իսպառ թալանելու համար: Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները:
Գերշահույթը մնացել է դրսերում, երկրի բյուջեն չի օգտվել ռոյալթի հարկից»:
Ընդհանուր առմամբ, իհարկե, պետք է գնալ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անընդհատ նվազման ճանապարհով՝ մինչև դրա զրոյացում: Փոքր տարածք ունեցող երկրի համար ամեն մի մետր կարևոր է: Ամեն մի մետրը ծաղկացնել է պետք: Ագարակի, Քաջարանի համար առանձին replacement-ի ծրագրեր են պետք:
— Armen Darbinyan (@adarbinian) August 19, 2019