Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Օգոստոսի 19-ի Փաշինյանի ելույթը հեղափոխության «կարապի երգն էր»

2019թ. օգոստոսի 19-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կենսագրականում այսուհետև հաստատ արժանանալու է կայուն հիշատակության: Այդ բավականին լարված ու վճռական օրվա ազդեցությունը Փաշինյանի հետագա կենսագրության վրա ավելի ցայտուն կերևա արդեն առաջիկայում: Օգոստոսի 19-ին, կապված Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումների հետ, տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք ուղեկցելու են Փաշինյանին առաջիկա իր գործունեության ընթացքում՝ ոչ լավ առումով: Մասնավորապես, արդեն առավոտյան պարզ էր, որ վարչապետը Ջերմուկի տարածաշրջանի ներկայացուցիչների, բնապահպանների և իր կուսակիցների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը: Վերջինս, ոչ վաղ անցյալում, Ջերմուկում տեղի բնակիչներին խոստացել էր հանքի հետ կապված անհանգստացնող խնդիրները համատեղ քննարկել: Վերջին օրերին նրանք վարչապետին հրավիրում էին Ջերմուկ՝ քննարկման: Մինչդեռ վարչապետը հասկացրեց, որ նրանց հանդիպելու, առավել ևս ինչ-որ հարցեր քննարկելու որևէ մտադրություն չունի: Անգամ նրան ուղղված բաց նամակից հետո: Որքան էլ անտրամաբանական էր, հասարակական մեծ հնչեղություն ունեցող երեկվա «քննարկումներին» արգելվեց լրագրողների մուտքը:

Միանշանակ է, որ քայլը ինֆորմացիա թաքցնելու նպատակ չէր հետապնդում, հատկապես որ հանդիպման ամբողջ սղագրությունը հրապարակվելու էր: Պարզապես այս օրերին մասսմեդիան իրեն վարչապետի ուզածով չէր պահել, ու Փաշինյանն այդկերպ վերջիններիս «իրենց տեղն էր ցույց տալիս»: Բայց դա ամբողջը չէր: Մինչ նա Բաղրամյան 26-ի վանդակաճաղերից այն կողմ, դահլիճում «ներկաներին բացատրում էր հարցի էությունը», դրսում, վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ հայրենի թավշյա ոստիկանության կողմից ուժ կիրառվեց նույն լրագրողների դեմ: Ոստիկանական ուժերը պարզապես «ցրում էին» բնապահպաններին, «ձեռքի հետ» նաև ոտնատակ տալով լրագրողներին, ինչը վերջին մի քանի տարիներին Սերժը թարգել էր: Հաշված օրեր առաջ վարչապետի հայրենի Իջևանում ևս հայրենի թավշյա պարուրանքով պատված՝ ոստիկանությունը իրեն դրսևորեց «հավուր պատշաճի», ինչից հետևում է, որ երեկ տեղի ունեցածը պատահականություն չէր, երկու դեպքում էլ կար հստակ հանձնարարական՝ անհրաժեշտության դեպքում «արժանի» մոտեցում դրսևորելու: Դա հավաստիքն է այն բանի, որ հայրենի ոստիկանությունը նույն հին, բարի ժամանակների՝ ռոբերտա-սերժական հոգեբանության կրողն է, ոչնչով չի փոխվել և սրանց պահվածքը համահունչ է Փաշինյանի պահանջներին: Հոգեբանության առումով նույն էր նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի պահվածքը: Ժամանակին Սերժն ինչ-որ բան ասում էր, և ՀՀԿ-ական ամբողջ «էլիտան», իբրև առաջնորդի մտքին ու գործին խիստ տեղյակների, որ իրականում ասվածից ոչնչով տեղյակ չէր, գցվում էր ասված միտքը պաշտպանելու, ապացուցելու, երբ չգիտեին անգամ, թե խոսքի նետը որ ուղղությամբ է արձակված: Նույն սկզբունքով երեկ էլ փոխխոսնակը, էկրանների առաջ կուրծք ծեծելով, հայտարարում էր. «Եթե նույնիսկ 0.1% վտանգ սպառնա Սևանին, ապա «Լիդիան» չլինի, ով ուզում է լինի, չի շահագործվելու»:

Հետաքրքիր է, ոչ պրոֆեսիոնալին որտեղից նման վստահություն այն դեպքում, երբ 100 տոկոսանոց ոչինչ չի լինում, երբ ճանաչված գիտնականներն անգամ պնդում են դրա խիստ վտանգավորությունը, իսկ սա 99.99 տոկոսի երդում է ուտում: Ցանկացած բանական էակ, հատկապես նման խիստ վիճելի ու լուրջ հարցերում, որոշակի նահանջի շեմ է թողնում: Իսկ այս պարագայում, կարծես, ազգովի գործ ունենք սարքովի ճշմարտությունների հետ: Ինչևէ: Այդքանից հետո օրվա վերջում վարչապետը ներկայացրեց իր «անբեկանելի» տեսակետները Ամուլսարի շահագործման վերաբերյալ:

Չփորձելով գույները խտացնել, հատկապես որ վերջերս ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում Փաշինյանի անհամոզիչ, մանիպուլյացիոն ելույթների, այդուհանդերձ, օգոստոսի 19-ի ելույթը վարչապետ Փաշինյանի ամենաթույլ, անհամոզիչ, ճապաղ, իրականում ոչինչ չասող ելույթ էր, հեղափոխության «կարապի երգը», որում, որքան էլ կրկնում էր, որ ամենաօբյեկտիվն է ու որևէ շահագրգռվածություն չունի, խիստ ուղղորդված, ուղղորդող ելույթ էր, որ ավելի հաճախ անձնական շահագրգռվածության կասկածների տեղիք էր տալիս: Այն աստիճանի անհամոզիչ, որ փորձում էր պնդել, թե Սևանի ափին մեքենա լվանալն ավելի մեծ վտանգ է սպառնում էկոլոգիային, քան Ամուլսարը շահագործելը: Այդ դեպքում շատ ավելի տեղին կլիներ, եթե կառավարության մակարդակի որոշումով արգելվեր Սևանի ավազանում մեքենա լվանալն ու տարածքից քշելով ճանապարհը փակած ջերմուկցիներին, «Լիդիանին» ստիպի օր առաջ աշխատել: Իսկ ճարպակալած լյարդ ունեցողներին ընդհանրապես Հայաստանից վտարեր: Վերջին 100 րոպեանոց լայվի իր տվայտանքներում վարչապետը «հետաքրքիր համեմատություններ» օգտագործելով, «ժողովրդական լեզվով, բառ ու բանով իր ժողովրդի հետ խոսելով»՝ մեկ նպատակ ուներ, համոզել հավատը սասանած մարդկանց իր խիստ կասկածելի ճշմարտացիության մեջ: Վերջին մեկուկես տարում Փաշինյանը երբեք այդքան թույլ ու իր ասած խոսքը երբեք այդքան անարժան ու կասկածահարույց չէր եղել ժողովրդի մոտ, որքան օգոստոսի 19-ին էր: Ինչում կարելի էր համոզվել նաև նրա ելույթից հետո արձանագրված մարդկանց արձագանքներից: Բացարձակ մեծամասնությամբ կասկածներ, հորդորներ վերանայել մոտեցումները, բացահայտ խաբելու, հեքիաթներ պատմելու մեջ մեղադրանքներ:

Ինչևէ: Օգոստոսի 19-ից հետո զարգացումները մտնում են այլ հուն, այսուհետև Հայաստանի հասարակությունը գործ կունենա այլ, իրական Փաշինյանի հետ, որն իր մտածելակերպով ու գործելաոճով, թերևս, ավելի մոտ է նախկիններին, քան թավշյա Փաշինյանին, այն Փաշինյանին, որը երեկ ասում էր՝ «լավ են անում, դուռը ջարդում են, իրենց դուռն է, ջարդում են»: Իսկ այսօր իրավապահներն այդ «ջարդողների» ներկայացուցիչներին նույն Փաշինյանի մոտ մտնելու, իրենց բողոքը փոխանցելու համար դռներին անգամ մոտ չեն թողնում: Այնպես որ, օգոստոսի 19-ը վերջ դրեց այդ ամենին: Փաշինյանն այսուհետև այն է, ինչ որ կա իրականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում