Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխանության մեծ զտումը սկսված է․ ովքե՞ր են մնալու Փաշինյանի կողքին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն ու զգացողությունները: Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով, որ իշխանությունը մի բան տա՝ բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:

Փաշինյանի մոտեցումը, իհարկե, հասկանալի է․ նա հնարավորինս փորձում է արժեզրկել իշխանության հասցեին հնչող քննադատությունը՝ դրա հեղինակներին ներկայացնելով կերպարներով, որոնց դիրքորոշումները ձևավորվում են իշխանություն ունենալ-չունենալու հանգամանքով։ Արդեն միայն այն հանգամանքը, որ Փաշինյանը հատուկ անդրադառնում է Ամուլսարի հետ կապված քննադատություններին՝ ակնհայտորեն ցույց է տալիս, որ վարչապետն այնքան էլ անկեղծ չէ քննադատողներին տված «էպիկրիզով» ու գիտակցում է, որ երեկվա իր ելույթն իրավիճակ է փոխել ու արմատապես։

Իրականում Փաշինյանը զուր է զարմանում, որ մարդիկ ոչ քաղաքական, ոչ գաղափարական չափանիշներով են գնահատականներ տալիս այս կամ այն իրադարձությանը, կամ ձևավորում դիրքորոշումներ։ Նման ապաքաղաքական մշակույթի հիմքերը դրել է հենց ինքը՝ «իզմ»-երի կամ գաղափարախոսությունների մերժման իր հայտնի ելույթով։ Օրվա իշխանությունը չունի որևէ գաղափարախոսություն, զարգացման, ապագայի տեսլական ու իրար հետ արժեքային ընդհանրություն չունեցող մարդիկ միավորված են բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հիմքով։

Խնդիրը, բացարձակապես, Ամուլսարը չէ, այլ Փաշինյանի անկում ապրող վարկանիշը, ու սա է պատճառը, որ սկզբունքային որևէ հարցի քննարկում բացահայտում է այն լուրջ ճաքերը, որն աստիճանաբար առաջանում են հեղափոխության թիմում։ Անցած մեկուկես տարում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ գտնել կոնսոլիդացնող այլ մերան՝ իր գործոնից, վարկանիշից դուրս ու հիմա իզուր է զարմանում, որ մարդիկ իր իշխանությունը կարող են քննադատել ոչ քաղաքական շարժառիթներով։ Հենց իշխանությունը՝ ինքը, ապաքաղաքական է։

Մյուս կողմից՝ Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի հենց անցյալին բնորոշ խոսք էր՝ զուրկ ինքնիշխանության, ժողովրդավարության, զարգացման բաղադրիչներից։ Պետք չէ խնդիրը պարզունակացնել ու տեղափոխել Ամուլսարը շահագործել-չշահագործելու պարզունակ դիլեմայի հարթություն, խոսքը Փաշինյանի ելույթի կառուցվածքի, շեշտադրումների մասին է։ Եթե կարճ ձևակերպենք, այդ խոսքն ուղղված էր հեղափոխության օրակարգի դեմ, որովհետև Փաշինյանն իր դիրքորոշումը բացատրում էր ոչ թե հասարակության մանդատով, այլ դրսից եկած ինչ-որ «բարաթով»։

Սա ապաքաղաքական դիրքորոշում է ու բնական է, որ օրվա ընթացքում քաղաքացիական շատ ակտիվիստներ, որոնք երբեք էլ պաշտոն զբաղեցնելու փափագ չեն ունեցել, հայտարարում էին «Քաղաքացիական պայմանագրից» հեռանալու մասին։

Թերևս, Փաշինյանը չի ուզում հաշտվել այն մտքի հետ, որ իշխանության մեծ զտումը սկսված է, որից անդին ավելի անբովանդակ է դառնալու «իզմեր» մերժող իշխանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում