«Ամուլսարի խնդիրը առաջին հերթին մեր պետության ինքնիշխանության հաստատման և դրսևորման խնդիրներից է, և այստեղ ժողովուրդը իր կամքն է արտահայտել: Ժողովուրդը՝ որպես իշխանության կրող, դեմ է այս հանքի շահագործմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այստեղ պետությունը իր գործառույթներում թերանում է այն առումով, որ ժողովրդի կամքը չի փորձում նույնիսկ հաշվի առնել. «Մենք այստեղ գործ ունենք ներսի և դրսի օտարի կողմից պարտադրված օրակարգի հետ: Սա կարևոր փորձաքար է ոչ միայն այս իշխանության համար, այլև եղել է նախորդների համար, որոնք այդ փորձաքարը չեն անցել»:
Փորձագետը նշեց՝ այժմ այս փորձաքարը ցույց կտա, թե այսօրվա իշխանությունները որքանով են գիտակցում պետության և պետականության դերը՝ տեր լինելու սեփական երկրին և պաշտպանելու սեփական քաղաքացու իրավունքները և շահերը:
Հովհաննես Ավետիսյանն ընդգծեց. «Մենք չենք ընկրկելու և ջերմուկցու հետ ենք, որովհետև սա ոչ միայն ջերմուկցու, այլև ամբողջ երկրի խնդիրն է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: