Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Սերժ Սարգսյանի և Ամուլսարի «պոստֆակտում» կապը. տարօրինակ իրավիճակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան նոր գրառում է արել Սերժ Սարգսյանի ձերբակալության թեմայով, մի կողմից արձանագրելով, որ իշխանությունը դրա վերաբերյալ հայտնի աղմուկից հետո հրաժարվել է այդ քայլն անելու որոշումից, մյուս կողմից՝ կոչ անելով բռնել Սերժ Սարգսյանին և դրանով կանխել հասունացող արյունահեղություն: Ով և ինչպես է հասունացնում այդ արյունահեղությունը, ՀՀԿ փոխնախագահը չի մանրամասնում, ընդհանուր ակնարկելով միայն Ամուլսարի հարցի առիթով դիմակայության սրման մասին: Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին նրա փեսայի՝ Միքայել Մինասյանի հայտնի հարցազրույցը նախորդել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ աղմկոտ զարգացումներին: Այդ զարգացումներն ինչ-որ իմաստով լրահոսից դուրս թողեցին Սարգսյանի ձերբակալության թեման: Արդյոք ՀՀԿ փոխնախագահը փորձո՞ւմ է այն, այսպես ասած, վերադարձնել լրահոս, ուշադրություն գրավելով հենց արյունահեղություն կանխելու «մեխով»:

Բայց ինչի՞ համար է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանի մերձակա շրջանակին լրահոս բերել նրա ձերբակալության թեման՝ ավելի խորացնելով այն տպավորությունը, որ իրականում հենց Սերժ Սարգսյանն է փափագում ձերբակալվել, ոչ թե իշխանությունն է փայփայում այդ մտայնությունը: Համենայնդեպս թվում է, որ Սարգսյանի շրջապատն ու կուսակիցները պետք է լինեին գոհ, որ իշխանությունը հրաժարվել է ձերբակալելու որոշումից, եթե, իհարկե, ընդհանրապես ունեցել է այդպիսի մտադրություն կամ, առավել ևս, որոշում: Բայց դրա փոխարեն վերստին հնչում են կոչեր՝ ձերբակալեք Սերժ Սարգսյանին: Ընդ որում, եթե թեմայի առաջին շրջանառումից հետո փորձագիտական դաշտում եղան կարծիքներ, որ իշխանությունը մտադիր է այդ ձերբակալությամբ շեղել հանրությանն ու լուծել Ամուլսարի խնդիրը, ապա այժմ, փաստորեն, ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն ինքն է ձերբակալությունը կապում Ամուլսարի հետ, մի կողմից հաստատելով այդ «վարկածը»՝ որ իշխանությունն ուզում էր զուգահեռ ֆոն ստեղծել այդ ձերբակալությամբ, և մյուս կողմից՝ կոչ անելով փաստորեն չհրաժարվել այդ մոդելից:

Մինչդեռ հարցն այն է, և թերևս բոլորի, առավել ևս թրծված Արմեն Աշոտյանի համար դա առավել քան հասկանալի է, որ արդեն հայտարարված-բացահայտված այդ մոդելը չի կարող ունենալ էֆեկտիվություն: Ավելին, դեռ հարց էր, թե ինչքանով էր տրամաբանական խոսել դրա էֆեկտիվության հնարավորության մասին, այսպես ասած՝ չբարձրաձայնվածության պարագայում: Եվ ուրեմն, ի՞նչն է մղել ՀՀԿ փոխնախագահին կապել Ամուլսարի հարցը Սերժ Սարգսյանի ձերբակալության հետ, այսպես ասած, «պաշտոնապես» և այն էլ «պոստֆակտում»՝ համեմելով դա նրան անպայման ձերբակալելու կոչով և, ընդ որում, դա համարելով սպասվող արյունահեղությունից խուսափելու միջոց: Ընդ որում, թերևս, լավ պատկերացնելով, որ ձերբակալելու կոչին իշխանությունը հազիվ թե հետևի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում