Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Ուշքի եկեք․ Ամուլսարը կարող է դառնալ փորձաքար Նիկոլ Փաշինյանի համար

«Ես դեմ եմ Ամուլսարի շահագործմանը: Երեկ շատ ուշադիր լսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ուղղված ժողովրդին, այնտեղ շատ բան լսեցի, բայց չլսեցի, թե այդ ամենից ինչ է շահում ՀՀ քաղաքացին: Ինչ-որ վտանգներ չեզոքացնում են, որոշները հասցնում են նվազագույնի, բայց ուզում եմ հասկանալ՝ դա մեզ որպես շնո՞րհ է արվում. առողջ, անվտանգ ապրելու իրավունք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այդ հանքի շահագործումից, երբ շատերի խոսքով՝ մեր երկրի կեսը վտանգի գոտում է հայտնվում, ի՞նչ է շահում ՀՀ քաղաքացին. այդ հարցի պատասխանը չգտա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ ուսումնասիրելով մասնագետների, փորձագետների կարծիքները՝ հանգել է ոչ հաճելի եզրակացության. «Ի սկզբանե «Լիդիանի» մուտքը Հայաստան եղել է շատ կասկածելի, եթե ասեմ, որ կոռուպցիոն ռիսկեր են եղել, չեմ սխալվի, քանի որ պայմանագիրը ստորագրվել է 2016-ին, իսկ մենք գիտենք, թե այն ժամանակ ցանկացած պայմանագիր ինչպես է կնքվել, ցանկացած գործարք ինչպես է արվել:  Երեկ լսում էի ամերիկահայ գործարարի, որն ասում էր՝ ամեն պաշտոնավոր հարցնում էր՝ իսկ իմ փայն ինչքա՞ն է: Օֆշորում գրանցված որևէ կազմակերպություն չի կարող պետության հետ դատական գործընթացի մեջ մտնել… Հակափաստարկներ շատ կան…  Եվ ո՞վ է հաշվարկել այդ 700 միլիոնը: Այսքան տարի, որ 7 միլիարդ պարտքը վզներիս է, մեզ ինչո՞վ եք վախեցնում, 700 միլիոնո՞վ: Դրա դիմաց մեր երկրի անվտանգությունն է… Հաշվարկե՞լ եք արդյոք, թե հանքի շահագործման հետևանքով ինչ հիվանդություններ են առաջանալու, և դո՞ւք եք արդյոք բուժելու, գիտե՞ք՝ ինչ բան է քաղցկեղը…»:

«Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով անցած տարի իրականացրեց թավշյա հեղափոխությունը, ես գիտեմ՝ նրա վիճակը շատ ծանր է, ճնշումներն ամեն կողմից են, բայց ուզում եմ հիշեցնել՝ Ամուլսարը կարող է դառնալ փորձաքար: Պարո՛ն վարչապետ, երկրիդ կեսը եթե վտանգի գոտում է հայտնվում, և եթե հատկապես Ջերմուկի կողքին նման հրեշ ենք թողնում, որ աշխատի, տուրիստն ո՞ւր է գալու: Ջերմուկցիները, և ոչ միայն նրանք, սպասում են ձեր խոսքին»:

Կարինե Խոդիկյանի կարծիքով՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կազմակերպել համահայկական հանրաքվե: «Մեր հավաքական կամքը պետք է որոշի մեր երկրի ճակատագիրը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում