Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Մարտի 1-ի գործի նոր դատավորը հայտնի է. հայտնի չէ մի բան

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մարտիմեկյան գործը մակագրվել է Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Մինչ այդ գործը Դավիթ Գրիգորյանի վարույթում էր՝ իր հայտնի զարգացումներով: Սակայն Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրգործից հետո չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվում է այլ դատավորի:

Դատավորը հայտնի է, սակայն հայտնի չէ, թե երբ է սկսվելու դատաքննությունը: Իսկ քանի դեռ չկա դատաքննությունը, հանրությունը պարբերաբար ենթարկվում է արտահոսքերի, որ կազմակերպում են գործին տիրապետող տարբեր աղբյուրներ՝ տարբեր շեշտադրումներով և, այսպես ասած, նպատակահարմարություններով: Դրանցից վերջինն ու աղմկոտը, իհարկե, BBC ռուսական ծառայության հրապարակումն էր, որ հաջորդեց Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթին: Իհարկե, հրապարակումն էլ իր հերթին մնաց Ամուլսարի թեմայի ստվերում, ինչպես իր ստվերում էր թողել Նիկոլ Փաշինյանի ելույթը:

Այդուհանդերձ, ակնառու է, որ հայաստանյան ներքաղաքական կյանքը ընդհանուր առմամբ մեկ տասնամյակից ավելի եղել է ու շարունակում է լինել Մարտի 1-ի «ստվերում»՝ «ողբերգական» ստվերում: Ահա, հանրային-քաղաքական կյանքն այդ ստվերից դուրս բերելու համար է, որ կարևոր է դատավարական գործընթացի մեկնարկն ու դատաքննությունը, ինչը թույլ կտա հանրությանը կառավարել գործընթացը: Որովհետև առայժմ գործընթացն է կառավարում հանրությանը, կամ կազմակերպվող արտահոսքերի միջոցով ինչ-որ խմբեր են կառավարում հանրությանը: Ասել, որ դատաքննության մեկնարկը անմիջապես վերջ է դնելու այդօրինակ իրողություններին՝ կլինի մոլորություն, սակայն սկսվելու է հանրության հարցերի պատասխանների ձևավորման գործընթացը, ընդ որում՝ դրա լայն իմաստով:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ամիսներ առաջ հայտարարել էր, որ մարտիմեկյան այդ գործի դատավարությունը լինելու է աննախադեպ, քանի որ դրանում տարբեր կարգավիճակներով ներգրավված են լինելու անկախական շրջանի երեք նախագահներն ու բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները: Հեղափոխությունից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել, որ չնայած իշխանության կարգավիճակից իշխող նախկին համակարգի հեռացմանը՝ հասարակական-քաղաքական կյանքի, այսպես ասած, անոթներով շարունակում է այդ համակարգը «հոսել» իր օրակարգով և արտահոսքերով: Սրա պատճառներն իհարկե տարբեր են և ընկած են մի քանի կետում, բայց միևնույն ժամանակ կան օբյեկտիվ իրողություններ, որոնց հանգուցալուծման բանալին էլ կարող է և պետք է լինի մարտիմեկյան գործի դատավարությունը:

Հանրությունը դրա միջով պետք է իր հասարակական-քաղաքական «արյունատար համակարգից» դուրս բերի նախկին իշխող համակարգը, որն առնվազն քառորդ դար Հայաստանը պահել է համակարգային արատների, ստվերային գործարքների մի հսկայական ցանցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում